Քիմ Քարդաշյանն իր բիզնեսը սկսեց սեռական հարաբերությունների իր հակումներով, սակայն նրա եղբայրը` Ռոբը, նոր ընկերություն է հիմնել` ելնելով իր գուլպաների ունեցած հակումներից: Գրում է «Բիզնես ինսայդեր» պարբերականը:
Քարդաշյանների միակ արական սեռի ժառանգը սկսել է Արթուր Ջորջ անունով բարձր որակի, վառ գույներով գուլպաների արտադրությամբ զբաղվել:
Մինչդեռ տղամարդկանց գուլպաների միջին գինը 2,99 դոլար է, Քարդաշյանի գուլպաները ձեռք բերելու համար 30 դոլար է անհրաժեշտ:
Կարդացեք նաև
Ռոբ Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է ծագել այս գործը սկսելու գաղափարը.
«Ես ճանաչում եմ երրորդ սերնդի մի հայ տղայի, նրա անունն է Ջոնաթան, և սա նրա ընտանիքի բիզնեսն է: Ես հայ եմ ու հայ համայնքի նկատմամբ վստահություն կա: Նա իմ արտադրողն է ու նա այս գործով է զբաղվում շատ երկար տարիներ: Ես նրանից եմ սովորում: Ես լիարժեք վերահսկողություն ունեմ: Ես վստահությամբ գնում եմ գործարան, պահեստներ, հանդիպում բոլորին: Ես ուզում եմ իմանալ, թե ինչ է կատարվում: Դա դժվար է, բայց լավ է, որովհետև դա այն է, ինչ ես ուզում եմ, սա իսկապես իմ գործն է»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ