«Ես գտնում եմ, որ շատ ճիշտ որոշում էր»,- Aravot.am-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի՝ առաջիկա նախագահական ընտրություններում չառաջադրվելու մասին ասաց կուսակցության Գյումրու տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Զաքարյանը:
Նրա կարծիքով, կուսակցությունը 2013-ին ըստ էության անելիք չունի. «Պարոն Սարգսյանը հստակ ձեւակերպեց. իրականում ավարտվում է մի էպոխա եւ սկսվում է հաջորդը: Մենք պետք է կարողանանք նախապատրաստվել 2017-2018 թվականների համապետական ընտրություններին»,- ասաց պարոն Զաքարյանը:
Հայաստանից իր արտագաղթելու թեմային նա չցանկացավ անդրադառնալ: Միայն ասաց, որ, իր կարծիքով, մեր երկրի համար արտագաղթը հիմա լուրջ խնդիր է:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ