«Հունգարիայի կառավարությունը ոչ ճիշտ ու անհաջող քայլ արեց, սրիկայի պես պահեց»,- անդրադառնալով Հունգարիայի կառավարության որոշմանը՝ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու որոշմանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) միջազգային դիտորդական պաշտոնական առաքելության անդամ, Հունգարիայի սոցիալիստական կուսակցության խորհրդարանական Լասլո Կեմենը:
«Մենք՝ հունգար ժողովուրդս ենք մեղավոր, որ այդպիսի կառավարություն ունենք, որ այդպես վարվեց»,- հավելեց քաղաքագետը՝ պնդելով, որ հունգար կառավարության այդ քայլից հետո, հունգարացիների կազմակերպած հանրահավաքներն ու բողոքի ակցիաները ցույց տվեցին, որ հունգար ժողովուրդը համերաշխ է հայ ժողովրդի հետ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև