Լրահոս
Օրվա լրահոսը

Թեղուտի հանքի խորությունը կհասնի Բալթիկ ծովի մակարդակին, թափոններն ու անտառահատումներն էլ կավելանան

Դեկտեմբեր 21,2012 15:28

Բնապահպան ակտիվիստները ուսումնասիրել եւ պարզել են, որ Լոռու մարզի Թեղուտի հանքի շահագործման փոփոխված նախագիծը բնապահպանական փորձաքննություն չի անցել:

«Թեղուտ» խմբի քաղաքացիական նախաձեռնության անդամները վստահեցնում են, որ ACP ընկերությունը 2010 թվականին փոխել է շահագործման նախագիծը, սակայն այդ նորը չի անցել համապատասխան բնապահպանական փորձաքննություն, հանրային լսումներ տեղի չեն ունեցել, ինչպես որ օրենքն է պահանջում, հետեւաբար` ACP ընկերությունն այս պահին էլ անօրինական գործունեություն է ծավալում Թեղուտի տարածքում:

Այսօր մի խումբ բնապահպաններ Մաշտոցի պուրակում ակցիա էին կազմակերպել` դատախազությունից պահանջելով ընթացք տալ ACP –ի «մեքենայությունների գործին»: Երիտասարդ ակտիվիստները վստահ են, որ այդ ամենը կատարվում է

ՀՀ պետական մարմինների թողտվությամբ. «Մեր գնահատմամբ՝ տեղի է ունեցել քրեական հանցագործություն, որի բացահայտման համար Հատուկ քննչական ծառայությունը պետք է հարուցի քրեական գործ»:

Aravot.am-ի հետ զրույցում «Թեղուտ» խմբի քաղաքացիական նախաձեռնության անդամ Ռուզաննա Գրիգորյանն ասաց. «Նախագծում ցանկացած փոփոխություն կատարելուց առաջ պարտավոր էին ստանալ բնապահպանական փորձաքննության դրական արդյունք, ինչը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» (ՇՄԱՓ) օրենքի պահանջումն է: Սակայն մենք հարցում ենք կատարել բնապահպանության նախարարություն, եւ ստացել ենք պատասխան, որ 2010 թվականի նախագծի վերաբերյալ որեւէ փորձաքննություն չի կատարվել»:

Նշենք, որ Թեղուտի 2010 թվականի փոփոխված նախագծով ավելացել է խորությունը՝ 435 մետրից դառնալով 890, ինչը, բնապահպանների ներկայացմամբ, հասնում է Բալթիկ ծովի մակարդակին. «Եթե հանքարդյունաբերողն առարկում է եւ ասում է, որ նման բան չկա, ուրեմն ընկերությունը թող հրապարակի այդ զեկույցը, տեսնենք` կա՞ նման բան, թե` ոչ, էլ չենք ասում, որ թափոնների քանակը, անտառահատումները նոր նախագծով ավելանում են: Իսկ պետական մարմիններն իրենց հերթին որեւէ քայլ չեն ձեռնարկում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31