«Հանրապետություն» կուսակցության համագումարին այսօր մասնակցում էր նաեւ ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը: Նա հրաժարվեց հարցերի պատասխանել, ասաց, որ քաղաքական իրավիճակին գնահատական կտա տարեվերջին:
Լրագրողներից մեկը հետաքրքվեց՝ իր կարծիքով ազնի՞վ էր Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը: «Տարեվերջին կպատասխանեմ, մնացյալը լռությունն է, հիմի կլռենք, մի քիչ հետո կխոսանք: Ես չեմ կարա չխոսեմ»,- ասաց Սասուն Միքայելյանը:
Նա միայն ասաց, որ մտադիր չէ առաջադրել իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում: Իսկ Հրանտ Բագրատյանի առաջադրման վերաբերյալ հարցին պատասխանեց. «Հլա որոշել ա, բայց չի առաջադրվել: Տարեվերջին ես տեսակետ կասեմ: Քանի որ աշխարհի վերջն ա էսօր, չի ուզում աշխարհից առաջ ընկնել: Շատ քաղաքական գործիչներ մի քիչ առաջ են ընկել, սխալվել են: Ես չեմ ուզում սխալվեմ»:
Հարցին՝ իր կարծիքով ո՞վ է կազմակերպել Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի զրույցի գաղտնալսումը, ասաց. «Ես ազնիվ երկրում եմ ապրում, չգիտեմ: Ես ազգային անվտանգությունից չեմ, ես շատ գիտեմ՝ ո՞վ ա գաղտնալսել»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ