Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Ես դեմ եմ ԿԳԲ-ական, շպիոնական մեթոդներին»

Դեկտեմբեր 21,2012 15:01

«Հայաստանյան քաղաքական դաշտը բաժանվեց երկու մասի՝ կամ պետք է համաձայնվես ՀԱԿ-ի հետ եւ ԲՀԿ-ի հետ համագործակցությանը, կամ դու Սերժ Սարգսյանի կողմից ես: Ես մերժում եմ թե Սերժ Սարգսյանին, թե Ռոբերտ Քոչարյանին, թե ԲՀԿ-ին եւ նրանց հետ համագործակցելու խնդիր չունեմ: Թե ինչպես են դա իրենք որակում, դա արդեն իրենց խնդիրն է, եւ նաեւ հենց այդ որակումների համար իրենք խնդիրներ ունեն, ինչից ես չեմ ուրախանում կամ չարախնդում»,- մինչ կուսակցության համագումարի մեկնարկը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ինչպես է վերաբերվում հնչող այն մեղադրանքներին, որ «Հանրապետությունը» համագործակցում է իշխանության հետ, ասաց կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Նա հավելեց, որ երբեք էլ չի թաքցրել, որ ինքը դեմ է եղել ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի համագործակցությանը. «Ես իմ դեմ լինելն արտահայտել եմ հրապարակում՝ հարթակի վրա, իմ դեմ լինելու մասին ասել է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ու ինձ գաղտնալսելու կարիքը չկա: Ես ընդհանրապես այն քաղաքական գործիչներից եմ, որ գաղտնիքներ չեմ պահում»: Անդրադառնալով երկու պատգամավորների՝ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի հետ տեղի ունեցած միջադեպին՝ ասաց. «Գաղտնալսումներ անելն ու դրանք հրապարակելը ես համարում եմ ԿԳԲ-ական, շպիոնական մեթոդներ, ինչը բարոյական չէ: Ես անգամ չեմ սիրում, երբ իմ տղան խոսում է, ես կողքին կանգնած եմ. դա դաստիարակության խնդիր է»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31