Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Լավ կլիներ, որ տոնածառի լույսերի գույնը փոխված լիներ» (Տեսանյութ, ֆոտոշարք)

Դեկտեմբեր 21,2012 15:14

Երեկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վառեց գլխավոր տոնածառի լույսերը: Դրան հաջորդեց տոնական հրավառությունը: Ինչպես քաղաքապետն ասաց` այս մեկ միջոցառումով դրվեց ամանորյա մյուս միջոցառումների սկիզբը:

Հանրապետության հրապարակում տեղակայաված գլխավոր տոնածառի բարձրությունը 32 մետր է: Դրա զարդարման համար օգտագործվել են 6000 ճյուղեր և ավելի քան 50 հազար լուսադիոդային սարքեր: Ընդհանուր լուսադիոդային լարերի երկարությունն անցնում է 17 կմ-ից: Ձևավորման համար օգտագործվել են 700 թարթող լույսեր, 70 աստղեր:
Ամանորի տոներին Երեւանի տարբերանշանն է լինելու ոսկեգույն երանգներով հրեշտակը:
Հանրապետության հրապարակում երեկ անհնար էր չնկատել երեխաների, ովքեր ցանկանում էին նկարվել տոնածառի մոտ, ծնողները նույնպես ոչնչով չէին զիջում նրանց:
«Անցյալ տարի էլ, այս տարի էլ` տոնածառը գեղեցիկ է: Ամեն տարի մենք գալիս ենք արարողությանը ներկա գտնվելու համար»,- ասում է տիկին Շահանեն:
Նառան նույնպես հավանել էր տոնածառը, սակայն մեզ ասաց. «Լավ կլիներ լույսերի գույնը փոխված լիներ: Որքան հիշում եմ` անցյալ տարի էլ էր այս գույները»:
Վահեի խոսքով` երեկ այն օրն էր, որ արժեր լիաթոք ուրախանալ: Ըստ նրա, պետք է ամեն ինչ դնել մի կողմ եւ մի քիչ տոնական տրամադրություն ստանալ:

 

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31