Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային դիտորդ. «ՀՀ ընտրական օրենսգիրքը թույլ չի տալիս իշխանություններին վարչական ռեսուրսներ օգտագործել»

Դեկտեմբեր 21,2012 14:59

Ամերիկայի քաղաքական մոնիտորինգի անկախ կենտրոնի նախագահ, ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) միջազգային դիտորդական պաշտոնական առաքելության անդամ Լիդիա Լոուսոնի գնահատմամբ, ՀՀ ընտրական օրենսգիրքը բոլոր տարրերն  ունի ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար: «Օրենսգրքի վերջին տարբերակը համահունչ է ԵԱՀԿ-ի օրենսգրքի հետ՝ ժողովրդավարական, լավ ընտրություններ անցկացնելու համար: Ընտրությունները կլինեն թափանցիկ եւ կարտահայտեն ժողովրդի կամքը»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց տիկին Լոուսոնը:

Նրա գնահատմամբ, Ընտրական օրենսգիրքը թույլ չի տալիս ընտրությունների ժամանակ իշխանություններին օգտագործել վարչական ռեսուրսները՝ համակարգելով ընտրական քարոզարշավի ժամկետները՝ արգելելով այն անցկացնել սահմանված ժամանակից շուտ, արգելում է նաեւ իշխանություններին՝ իրենց պաշտոնական դիրքը չարաշահելու ու լրատվամիջոցների եւ ուժային կառույցների հետ կոնտակտ ունենալու հնարավորությունը:

Տիկին Լոուսոնի միակ դիտողությունը մեր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ կապված էր բանտարկյալներին ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկելու հետ. «Սա բացասական փաստ է, որովհետեւ այն խախտում է բանտարկյալների իրավունքները եւ  դեմ է մարդու իրավունքներին: Օրենսգրքում էլ գրված չէ, թե ինչի հիման վրա են  նրանց արգելում քվեարկությանը մասնակցել»:

Նա նաեւ դրական գնահատեց, որ արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիները չեն կարող մասնակցել քվեարկությանը: Ըստ նրա,  արտասահմանում բնակվող հայերը  տեղյակ չեն ՝ ինչ է կատարվում Հայաստանում, իսկ անտեղյակությունը կբերեր սխալ քվեարկությունների:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31