Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՔՍՖԱՄ. Կանանց քաղաքական մասնակցությունը կհանգեցնի սոցիալական և քաղաքական գործընթացների հումանիզացմանը

Դեկտեմբեր 21,2012 14:55

ՕՔՍՖԱՄ կազմակերպությունը «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ իրակականցրել են ՀՀ Ազգային ժողովի 2012 թ. ընտրությունների գենդերային առանձնահատկությունների ուսումնասիրությանը նվիրված հետազոտական ծրագիր: Ծրագրի արդյունքները ամփոփվել և հրապարակվել են «Մասնակցություն հանուն փոփոխությունների» գրքում:

Դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ «Մասնակցություն հանուն փոփոխությունների» գրքի շնորհանդեսը և հետազոտական ծրագրի արդյունքների քննարկումը: Միջոցառմանը մասնակցում էին քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, գիտահետազոտական կենտրոնների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Հետազոտության տվյալները հավաստում են, որ օրենսդիր մարմնում կին պատագամավորների թվի ավելացումը կհանգեցնի սոցիալական, առողջապահական խնդիրների, սոցիալապես անպահով խավերի, երեխաների և կանանց հիմնահարցերի նկատմամբ ուշադրության և հոգածության մակարդակի բարձրացման, քաղաքականության և որոշումների ընդունման գործընթացի հումանիզացմանը:

Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ՀՀ ընտրական օրենսգրքում 20% նվազագույն գենդերային քվոտայի սահմանումը չապահովեց ցանկալի ցուցանիշներ: ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման կազմում կին պատգամավորները կազմեցին ընդամանը 10,7%: Փորձագետների կարծիքով, խնդրի պետք է լուծել Ընտրական օրենսգրքում գենդերային քվոտայի նվազագույն շեմը 30% սահմանելու և համամասնական ընտրացուցակներում ռոտացիայի գենդերային սկզբունք ամրագրելու միջոցով, որի շնորհիվ ցուցակից դուրս եկած կամ մանդատից հրաժարված կին գործչին կփոխարինի ցուցակով հաջորդ կին թեկնածուն:

Գենդերային քաղաքականության ոլորտում նկատելի են որոշակի ձեռքբերումներ` ՀՀ կառավարությունը հաստատել է Գենդերային քաղաքականության հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը, կան դրական տեղաշարժեր կանանց քաղաքական մասնակցության վերաբերյալ հանրային կարծիքում:

Այնուհանդերձ, հետազոտական խմբի գնահատականներով` ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը դեռևս մնում է գենդերային առումով ոչ բավարար զգայուն: ԻրավիՃակի բարելավմանը կարող է նպաստել «Հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին օրենքի»  ընդունումը, ինչը ներառված է Հայաստանի՝ Եվրամիության հետ «Արևելյան գործընկերության» ծրագրով նախատեսված միջոցառումների ցանկում  և բխում է քաղաքական կյանքի ժողովրդավարացման  շահերից:

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31