Լրահոս
Օրվա լրահոսը

Daily Star.«Հայ չորս վարպետները զարմացնում են դիտորդներին»

Դեկտեմբեր 21,2012 14:53

Ավետիս Խաչատրյանի «Հեքիաթ թզուկների մասին» կտավը

Տիգրան Բարխանաջյանի ոճը նկարը յուրահատուկ է դարձնում: Առաջին հայացքից դիտորդներին թվում է, թե նրանք լուսանկարի են նայում: Այն պարզությունը ու մանրամասնությունը, որով նկարում է նկարիչը, շշմեցնող է: Նրա գործը կոկիկ է, ճշգրիտ և արտահայտում է մանրուքները, այնպես, ինչպես կարող են անել լուսանկարիչները: Գրում է «Դեյլի սթար» թերթը` անդրադառնալով Բեյրութում բացված Արամե արվեստի սրահի «Ժամանակակից արվեստի վերածննդի վարպետներ» խորագրով ցուցահանդեսին, որին ներկայացված են Ռուբեն Աբովյանի, Տիգրան Բարխանաջյանի, Արամազդ Պետրոսյանի և Ավետիս Խաչատրյանի  52 նկարներ:

Ռուբեն Աբովյանի գործերը պատկերում են ժամանակակից արվեստի և վերծննդի առանձնահատկությունները: Նա նկարում է տղամարդկանց, կանանց և երեխաների, որոնք մասնակցում են դիմակահանդեսի, համերգների կամ հավաքվել են հաց ուտելու: Այդպիսի դրվագները հաճախ երևում են վերածննդի ժամանակաշրջանում: Աբովյանի ոճը, ինչպես և Բարխանջյանինը, նույնպես հետաքրքիր է վերլուծելու համար: Նրա կերպարների դեմքները կարծես ջնջված լինեն, կամ ավելի քիչ են արտահայտված, քան նրանց մարմինները:

Արամազդ Պետրոսյանինը մյուս գործերի հետ համեմատած դասական են: «Խոստովանություն» նկարում նա պատկերել է կարմիր զգեստ հագած մի կնոջ, որը նստած է ու իր ձախ ձեռքով թավ ջութակ է պահում: Դիմացը կանգնած է մի տղամարդ, որը թառ է բռնել: Նրանց արանքում պատկերված սատանայական էակը հավանաբար ցույց է տալիս ցանկության և կրքի կարևորությունը: Օձեր, քերովբեներ և սատանայական կեպարները շատ էին հանդիպում վերածննդի գործերում`սիրո և սիրաբանության գայթակղությունը արտահայտելու համար:

Ավետիս Խաչատրյանի գործերը տարբերվում են մյուսներից: Նրա նկարները լցված են վառ կարմիր, նարնջագույն և կանաչ գույներով: Նրա «Թզուկների հեքիաթ»-ում յոթ փոքր կերպարներ թրև են գալիս: Խաչատրյանի փոքր-ինչ սյուրռեալիստական նկարները նմանություն ունեն կուբիզմի հետ` կերպարների դեմքերը նկարած ձևով:

Հետաքրքրականը նկարի անվան և պատկերված թզուկների միջև տարբերությունն է: Հեքիաթը պետք է լինի կախարդական, ուրախ և երազանքներով լի, սակայն բոլոր թզուկներy տխուր տեսք ունեն, գրեթե խղճալի, կարծես դիտորդի օգնությունն են հայցում:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31