Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խնդրել են եւ առաջինը ստորագրել զինադադարը

Դեկտեմբեր 21,2012 13:44

Սերժ Սարգսյանը Մոսկվայում ելույթ ունենալով ՀԱՊԿ գագաթնաժողովում եւ անդրադառնալով Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմանը՝ նշել է, որ ադրբեջանական քարոզչությունը մի ամբողջ սերունդ է դաստիարակում այլատյացության եւ անհանդուրժողականության մթնոլորտում: «Իմ խոսքերի հաստատումը վախկոտ եւ փոքրոգի մարդասպանի անվան շուրջ հերոսի կերպարի ձեւավորումն է, ով հունգարական իշխանությունների կողմից արտահանձնվեց Բաքու: Նա անմիջապես ներման եւ արտահերթ զինվորական կոչման արժանացավ եւ նրան միանվագ աշխատավարձ վճարվեց հունգարական բանտում անցկացրած տարիների համար: Այսպիսով, հայ սպանելը Ադրբեջանում այսուհետ հանցագործություն չի համարվում: Եվ սա՝ 21-րդ դարում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետությունում: Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ քաղաքականությունը: Նա բորբոքում է սպառազինության տարածաշրջանային մրցավազք եւ քարոզում է թշնամություն: Ադրբեջանի նախագահը բացահայտորեն հայտարարում է, որ ամբողջ աշխարհի հայերը Ադրբեջանի թշնամիներն են, իսկ Երեւանը, որը շուտով կնշի իր 2800-ամյակը, հին ադրբեջանական հող է: Նա հայտարարում է, որ զինադադարի ռեժիմի խախտումը վարքագծի կանոն է, քանի որ պատերազմը դեռեւս չի ավարտվել՝ մոռանալով, թե ով է խնդրել եւ առաջինը ստորագրել այդ զինադադարը»,- ասել է նա:

Կարդացեք նաեւ՝ 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել