Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանը չի առաջադրվում

Դեկտեմբեր 21,2012 13:44

 

Այսօր կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած «Հանրապետություն» կուսակցության համագումարում կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը հայտարարեց, որ առաջիկա նախագահական ընտրություններում չի առաջադրելու իր թեկնածությունը: «Հուսով եմ, դա  ասելիքի եւ կամքի բացակայություն չեք համարում»,- իր կուսակից ընկերներին դիմելով ասաց Արամ Սարգսյանը: Նրա համոզմամբ, առաջիկա նախագահական ընտրությունները որակապես ավելի լավը չեն լինելու եւ, բանախոսի կարծիքով, այս իշխանությունը փետրվարի 18-ին կազմակերպելու է իր վերջին ընտրությունը:  «Փետրվարի 19-ից հետո ամեն ինչ սկսվելու է»,- ասաց Արամ Սարգսյանը, համոզմունք հայտնելով, որ հենց այդտեղ էլ պետք է գալու «Հանրապետություն» կուսակցության ուժն ու պոտենցիալը:

Արամ Սարգսյանի քննադատության տիրույթից դուրս չմնաց նաեւ ՀԱԿ-ը, որի անդամ էր ժամանակին «Հանրապետությունը»: Բանախոսի կարծիքով, հայաստանյան ընդդիմությունը, թողած բոլոր խնդիրները, ներքաշվել է իշխանության սկսած խաղի մեջ, ինչի արդյունքում, ըստ նրա, ամենաընդդիմադիր եւ ամենամեծ ուժը մի ամբողջ տարի քարոզում է, որ օլիգարխիկ կուսակցությունն է այն գործիքը եւ պոտենցիալը, որով պետք է ազատվեր այս իշխանությունից: «Մեր՝ ՀԱԿ-ից դուրս գալիս Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց՝ ժամանակը ցույց կտա, թե ո՞վ է ճիշտ: Ժամանակը ցույց տվեց. ԲՀԿ-ն հրաժարվեց նախկին հուշագրից, բայց ի՞նչ շահեց դրանից ժողովուրդն ու ընդդիմությունը»,- իր ելույթում ասաց Արամ Սարգսյանը:

Ի դեպ, կուսակցության համագումարին հրավիրված չէին իշխանական կուսակցությունների ներկայացուցիչները, այդ թվում եւ՝ ԲՀԿ-ն: ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցություններից ներկա էին «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ՀԺԿ անդամներ Գրիգոր Հարությունյանն ու Ստեփան Մինասյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, «Քրիստոնեադեմոկրատական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը, ներկա էր նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը, ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը, ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Աշոտ Մանուչարյանը: Հետաքրքրական էր, որ   ՀՀՇ-ն «Հանրապետության» համագումարին հրավիրված չէր, սակայն դահլիճում գերակշռում էին ՀՀՇ վարչության նախկին  եւ շարքային անդամները: Իսկ ՀՀԿ-ին չհրավիրելը Արամ Սարգսյանը բացատրեց նրանով, որ իրենց համագումարում քննադատություն է հնչելու, հետեւաբար, չեն ցանկացել անհարմար վիճակի մեջ դնել:

Այլ մանրամասները՝ առաջիկայում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31