Gallup Organization-ին պատվիրված հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքում, որը ներկայացվեց երեկ, պարզվել է, որ այս պահի դրությամբ Սերժ Սարգսյանին կընտրեր հարցման մասնակիցների 49 տոկոսը, Գագիկ Ծառուկյանին՝ 21 տոկոսը, Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ 6 տոկոսը, Ռոբերտ Քոչարյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ 5-ական տոկոսը, Վահան Հովհաննիսյանին՝ 3 տոկոսը: Հարցումների ժամանակ, որոնք իրականացվել են դեկտեմբերի 5-16-ն ընկած ժամանակահատվածում, Գագիկ Ծառուկյանի որոշումը՝ չառաջադրվելու մասին, դեռ հայտնի չէր: Բայց մասնագետներն ուսումնասիրել են նաեւ այդ տարբերակը: Պարզվել է, որ եթե Գագիկ Ծառուկյանը չառաջադրվի, նրա կողմնակիցների 36 տոկոսը կընտրի Սերժ Սարգսյանին, 13 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանին, 9 տոկոսը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, 4 տոկոսը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին:
«Առավոտ» օրաթերթ