Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

PR Newswire. «Արմինե Օհանյան. Դառն արտասվում էի գրքի որոշ գլուխները գրելիս»

Դեկտեմբեր 21,2012 13:31

«Փի Ար Նյուզուայեր» պարբերականը, անդրադառնալով Արմինե Օհանյանի նոր գրքին, գրում է` նա մեծացել է Իրանում որպես հայ աղջիկ և այժմ իր փորձն է նկարագրում իր նոր վեպում: «Խնձորնենին ծաղկում է աշնանը» գիրքը պատմում է ոմն Կարինեի պատմության մասին, որը մի շարք փորձությունների է հանդիպում Իրանից Եվրոպա և ԱՄՆ գնալու ճանապարհին:

Խոսելով գրքի մասին` Արմինե Օհանյանն ասել է. «Ինչ-ինչ պատճառներով այս գիրքն ավելի բարդ էր գրելը, քան «Ինը տարի ազատության համար»-ը: Հավանաբար այն պատճառով, որ թեման իմ պես հայ կնոջ փորձի մասին էր: Ամեն դեպքում, ես հաճույք ստացա աշխատանքից, այն ինձ հիշեցրեց Իրանի իմ կյանքը, և’ որպես երեխա, և’ որպես երիտասարդ աղջիկ: Գրելու ընթացքում երբեմն ծիծաղում էի խելագարի պես, իսկ երբեմն՝ դառն արտասվում, երբ որոշ գլուխներ էի գրում: Ես ուրախ եմ, որ գիրքն արդեն հետաքրքրություն է առաջացանում կանանց մոտ միջազգային մասշտաբով»:

 

Արմինե Օհանյանը ծնվել է Իրանում, հայկական ընտանիքում: 1962թ.-ից նա ապրում է Եվրոպայում և ԱՄՆ-ում: Նա իր առաջին գիրքը` պատմվածքների ժողովածուն երեխաների համար, հրատարակել է Թեհրանում, տասնհինգ տարեկանում: 2012թ. օգոստոսին Արմինեն հրատարակել է իր առաջին վեպը` «Երազելով Ամերիկայի մասին», այժմ այն հայտնի է որպես «Ինը տարի ազատության համար»: Հիմա նա ապրում է Ուեսթհեմփթոնում՝ իր ամուսնու և երեք կատուների հետ:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31