Լրահոս
Օրվա լրահոսը

Վստահե՞լ Gallup-ի ուսումնասիրությանը, թե՞ ինտրիգներ փնտրել

Դեկտեմբեր 21,2012 13:12

Երեկ հրապարակվեցին «Արմնյուզ»  լրատվական հեռուստաալիքի պատվերով իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրման ծրագրի արդյունքները: Այն իրականացնում են Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան և Baltic Surveys /The Gallup Organization-ը: Ըստ այդ ուսումնասիրության արդյունքների՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պոտենցյալ ընտրողների ձայները համապատասխանբար տեղաբաշխվել են այսպես. Սերժ Սարգսյան՝ 36%, չգիտեմ՝ 20 %, այլ 18 %, Ռոբերտ Քոչարյան 13 %:

Aravot.am-ը քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանից հետաքրքրվեց ՝ նա վստահո՞ւմ է  Gallup-ի տվյալներին և արդյո՞ք ներկայացված արդյունքներն իսկապես արտացոլում են ՀՀ ներքաղաքական իրավիճակը: Պարոն Քոչարյանը մեր հարցին այսպես արձագանքեց. «Մի բան կարող եմ ասել, որ անկախ նրանից՝ դա որ սոցիոլոգն է և որ կազմակերպությունը, ես Հայաստանում ոչ մի սոցիոլոգիական հարցումի չեմ հավատում: Ինչպես ասացվածքն է ասում՝ պառավը գիտուն չի լինում, գլխին եկածից է վախենում»: Իսկ թե քաղտեխնոլոգի տպավորությամբ Գ. Ծառուկյանի պոտենցյալ ընտրողները դեպի որ թեկնածուի կողմ կգնան, այս մասին Կ. Քոչարյանը փոխանցեց հետևայլը. «Ասենք, ասացի` Ձմեռ պապիկին, ոնց որ այդտեղ գրված է` Ռոբերտ Քոչարյանին: Դեռ չգիտենք ով է առաջադրվել, թողնեք դնեն, հետո կիմանանք: Ես այդ հիմար մտավարժանքներին չեմ մասնակցում»:

Ըստ քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանի՝ ինքը Gallup-ին կասկածելու հիմքեր չունի: Նա մանրամասնեց. «Ինձ համար կարևոր է այն հանգամանքը, որ ԲՀԿ-ն հիմնակնում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իր կողմն է տարել ընդդիմադիր տրամադրված ՀԱԿ-ի ձայները, և այն հանգամանքը, որ ՀԱԿ-ից հիասթափված մարդիկ գնացել են դեպի ԲՀԿ, թույլ է տալիս պնդելու, որ նրանք ետ չեն վերադառնա, քանի որ արդեն  մեկ անգամ հրաժարվել են ՀԱԿ-ից: Հետևաբար կամ պետք է նոր այլընտրանք որոնեն, կամ հաստատեն ու ամրագրեն այն իրականությունը, որ արդեն հաստատվել է և որտեղ քիչ թե շատ զարգացումների տրամաբանությունը հասկանալի է: Եվ այս առումով  չեմ բացառում, որ ձայների մեծամասնությունը գնա Սերժ Սարգսյանին»:

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31