Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ծառուկյան Գագիկն իմ ընկերն է եղել, կա և մնում է»

Դեկտեմբեր 21,2012 12:54

ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանի չառաջադրմամբ ՀՀԿ-ում բավականին հետաքրքիր ինտեգրացիոն գործընթացներ են տեղի ունենում։

Իսկ մինչ չառաջադրումը ՀՀԿ-ում ահավոր ակտիվացել էր պրոքոչարյանական-պրոԲՀԿական համարում ունեցող գործիչների թևը. նրանք յուրօրինակ աժիոտաժի մեջ էին։ Սակայն հիմա կրկին սահուն պասաժով «ընկնում են իրենց տեղը»։

Տևական ժամանակ առանձնապես մեծ ակտիվություն չդրսևորող, նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը, ով սկսել էր «ծանր» հարցեր տալ կառավարությանը, «պոզիցիաներ» արտահայտել, ՀՀԿ համագումարի օրը կրկին անցել էր «լռության ուխտի», և երբ փորձեցինք հարցնել՝ ի՞նչ է մտածում Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու մասին, նա այնքան «թոքախտավոր-թափանցիկ» անցավ մեր կողքով, ասես ինքը չէ, ինքն այդտեղ չէ. սահեց ու անէացավ ուղղակի։

Նույնը չես ասի ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ («Պիվի Հակոբ») մասին, նա ևս ՀՀԿ-ում համարվում է «կենտրոնամետ» թևի ներկայացուցիչ, շիփ-շիտակ կանգնել էր ՄՀՀ նախասրահում, ու հարցրինք՝ ինչպես է վերաբերվում Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու որոշմանը։

– Հարմար և ճիշտ։

– Լավ պրծաք, չէ՞։

– Ո՞վ։

– Ընդհանրապես։

– Ես չգիտեմ՝ ով՝ ոնց, ես գտնում եմ, որ ինքը շատ ճիշտ որոշում է կայացրել, և այդպես պետք է լիներ։

– Չէ, էդպես չէ, ասում են՝ ՀՀԿ-ն ճնշումներ է գործադրել նրա վրա։ Դուք՝ անձամբ, ճնշե՞լ եք նրան։

– Ո՜չ, ո՛չ. Ծառուկյան Գագիկն իմ ընկերն է եղել, կա և մնում է, և ես չեմ կարծում, որ ինքը որևէ ճնշումի ենթարկվեր։

– Բա իր որոշումն ինչի՞ արդյունք էր. քանի կար՝ բոլորս գրազ էինք եկել, հենա-հենա գրազը կրում էինք, հրեն՝ կրվեցինք։

– Ես ոչ մեկի հետ գրազ չեմ եկել։

– Ինչո՞ւ, փող չունե՞ք, թե՞ վախենում էիք։

– Ոչ, ես երբեք չեմ վախեցել ոչնչից ու ոչ մեկից և չեմ վախենալու, բայց գիտեի, որ ճիշտը սա է։ Ես ինքս, որպես Հայաստանի քաղաքացի, հայ, մտածում եմ, որ պետք է ընտրել մեկին, որն ունի անցած ճանապարհ, որն ունի ծրագրեր, որոնք կիսատ թողնել չի կարելի։

– Փաստորեն, «ճիշտը մեկն է, և վերջ»։

– Փաստորեն։

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

«Իրատես de facto«

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31