Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ում է ձեռնտու բոյկոտը եւ ում՝ ոչ

Դեկտեմբեր 21,2012 12:41

Երեկվա զարգացումներից հետո առաջիկա նախագահական ընտրությունները միասնաբար բոյկոտելու հնարավորությունն, ըստ էության, անհնար դարձավ։

Ինչպես տեղեկացրել էինք, քաղաքական որոշ ուժեր այս ընթացքում քննարկել են 2013-ի ընտրությունները բոյկոտելու հնարավորությունը, որոշները դա չեն բացառում։ Այս ընթացքում բոյկոտի մասին խոսել են, մասնավորապես, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, իսկ երեկ էլ կայքերից մեկը հրապարակեց, որ մի խումբ ուսանողներ շրջում են տարբեր կուսակցությունների գրասենյակներով հւ առաջարկում միանալ իրենց «Բոյկոտ, ոչ» շարժմանը։

Երեկ, սակայն, «Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց նախագահի թեկնածու առաջադրվելու իր մտադրության մասին։ Եւ Բագրատյանը կտրականապես դեմ է բոյկոտին։ Ու քանի որ մեզ հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետը հաստատեց, որ իր որոշումը վերջնական է, նրան հարցրինք.

– Պարոն Բագրատյան, այս օրերին շատ է խոսվում նախագահական ընտրությունները բոյկոտելու մասին, հնարավո՞ր է, որ ի վերջո դուք էլ որոշեք բոյկոտել ընտրությունները։

– Դա «հայկական տրամաբանություն» է։ Ես այդ տրամաբանությանը դեմ եմ։

– Կհիմնավորե՞ք՝ ինչու։

– Շատ պարզ, եթե մենք վախենում    ենք    պարտվել   Սերժ Սարգսյանին, ուրեմն՝   վախկոտ ենք, այսպիսով՝ մենք նախագահական  ընտրություններում,  իմ կարծիքով, կարող ենք բոյկոտել միայն ինքներս մեզ։

– Իսկ դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ ձեր շուրջը կոնսոլիդացիա տեղի ունենա, նոր շարժում ձեւավորվի։

– Տա Աստված։

Սրանք էին Բագրատյանի պատասխանները, այնպես որ, միասնական բոյկոտ հաստատ չի լինի։ Այդուամենայնիվ, որոշ շրջանակներ մնում են այն տեսակետին, որ այս իրավիճակում բոյկոտը ամենաճիշտ տարբերակն է, բոյկոտելով առաջիկա նախագահական ընտրությունները, իրենք բավական անհարմար վիճակի մեջ են դնելու Սերժ Սարգսյանին՝ այս կերպ նրա համար լեգիտիմության խնդիր ստեղծելով։ Որոշ շրջանակներ էլ պնդում են, որ բոյկոտը չի խոչընդոտի ռեժիմի վերարտադրմանը, միեւնույնն է՝ Սերժ Սարգսյանը թեկնածուներ կգտնի, եւ անհրաժեշտ է առաջադրվել ու պայքարել։

ցանկն ուրվագծվում է

 

2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուների ցանկն, ըստ էության, արդեն ուրվագծվում է։ Այդ ցանկն առաջիկա օրերին հնարավոր է մեկ-երկու փոփոխությունների ենթարկվի։ Փաստորեն, այս պահի դրությամբ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին հայտարարել են Սերժ Սարգսյանը (ՀՀԿ), Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Դավիթ Հակոբյանը (մարքսիստը), նախկին դաշնակցական Հովիկ Աղազարյանը, Մարտիկ Սարգսյանը (Աղազարյանն էլ, Սարգսյանն էլ, ի դեպ, նույն գյուղից են՝ Սուրենավանից), Վարդան Սեդրակյանը (էպոսագետը):

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը նախօրեին մեզ հայտնել էր, որ վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու եւ ՀՀ քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացի չհանդիսանալու մասին տեղեկանք են վերցրել Վարդան Սեդրակյանը, Զարուհի Հարությունյանը եւ Արամ Կարապետյանը (ՆԺԿ նախագահ): «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը թեեւ հայտարարել էր, որ առաջադրվելու է, սակայն հետո փոշմանեց։ Չնայած անձնագրային եւ վիզաների վարչությունից վերցրած տեղեկանքին, ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը եւս փոշմանել է եւ չի առաջադրվելու։ Երեկ փորձեցինք պարզել, թե այդ դեպքում ինչու է նա 10 տարվա տեղեկանք վերցրել ոստիկանությունից։

– Պարոն Կարապետյան, դուք սկզբում    հայտարարեցիք,   որ առաջադրվելու եք նախագահի թեկնածու, հետո ասացիք, որ չեք առաջադրվելու, այդուամենայնիվ, ոստիկանությունից առաջադրման համար անհրաժեշտ

տեղեկանք   վերցրիք,   ո՞րն   է պատճառը, որ վերցրել եք այդ տեղեկանքը։

– Բացատրեմ,  ըստ  օրենքի, նման   բովանդակության   փաստաթուղթը կարելի է վերցնել միայն ընտրությունների ժամանակ։ Քանի որ հիմա ընտրությունների ժամանակն էր, ես այդ փաստաթուղթը վերցրել եմ ուղղակի որպես իրավական փաստաթուղթ, որ ինձ մոտ մնա եւ հաջորդ ընտրություններին, եթե դա լինի հերթական կամ արտահերթ, արդեն որեւէ պրոբլեմ ինձ մոտ չծագի։ Իսկ հիմա ես չեմ առաջադրվելու։

– Պատճառը նու՞յնն է մնում։

– Այո, ես միանշանակ համոզված եմ, որ յուրաքանչյուր առաջադրում,  մասնակցություն   այդ միջոցառմանը,  որովհետեւ  դա միջոցառում է, ընտրություն չկա Հայաստանում, որը չի ավարտվելու փողոցային շատ լուրջ պայքարով՝ հաղթանակի ձգտմամբ, Սերժ Սարգսյանին լեգիտիմացնելու գործընթաց է։

– Բայց կարող է նորից համաժողովրդական շարժում է ձեւավորվում։

– (Ծիծաղում է):

– Բայց բողոքավոր զանգվածն իսկապես շատ մեծ է, եւ կարող է հզոր շարժում ձեւավորվել։

– Նման բան չի լինի։ Ավելի ուշ է դա լինելու։ Հիմա մենք ընտրություններին ոչ միայն չենք մասնակցելու, այլեւ, ամենայն հավանականությամբ,   բոյկոտի  կոչ ենք անելու։

– Բայց տեսակետ կա, որ բոյկոտը Սերժ Սարգսյանին է ձեռնտու։

– Ոչ, այդպես չէ։

 

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31