Ռուսաստանի լավագույն ռոք երգչուհիներից մեկը, հայտնի «Tracktor Bowling» և «Louna» խմբերի մեներգչուհի Լուսինե «Լու» Գևորգյանը ամանորյա նախատոնական համերգ կտա Մոսկվայում` իր համար անսովոր կամերային ակուստիկայի պայմաններում: Գրում է «Իզվեստիա» թերթը:
Թերթի հետ զրույցում անդարադարձ է եղել Լուի հայկական արմատներին: Հարցին, թե իր հայրենիքում բոլոր հաջողակ երաժիշտներին առանձնահատուկ պատվի են արժանացնում, օրինակ` Ազնավուրին, Շերին կամ Ջիվան Գասպարյանին, արդյոք իրեն է՞լ են գնահատում հայրենիքում, Լուն պատասխանել է. «Դեռ ոչ: Մեր ոճի երաժշտությունը նրանք ընդունում են «System of a Down» խմբի շնորհիվ: Գուցե իմ ստեղծագործություններն էլ է ինչ-որ մեկը նկատում: Սակայն սոցիալական ցանցերում հայ ունկնդիրների կողմից այսպիսի արձագանք եմ ստանում` «Ոնց թե՞, դու հայ ես ու ռոք ես երգո՞ւմ», «Ինձ ծնողներս կկախեին սենց բանի համար». «Շուտով 30 ես դառնում ու դեռ չե՞ս ամուսնացել», «Էդ հերիք չի, դեռ մի բան էլ աթեիստ ես»: Ճիշտ է, կան հայ աղջիկներ, որոնք գրում են, որ հպարտ են ինձնով. «Դու արել ես այն, ինչը մենք չենք համարձակվում անել»: Զարմանալի է, ազգը բավականին առաջադեմ է, բայց ինչ-որ հին հասկացություններ չեն թողնում նրան հանգիստ: Երևի, եթե տղա լինեի, իմ արվեստին այդպես կոպիտ չէին արձագանքի»:
Լուսինե Գևորգյանը ծնվել է 1983թ., Կապանում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
`