Դեկտեմբերի 20-ին, ժամը 08.32-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Տավուշ գյուղում քաղաքացին սայթաքել է և սահել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հրշեջ-փրկարարները ձորակից դուրս են բերել 1928 թ. ծնված Ռ. Թադևոսյանին և տեղափոխել Բերդ քաղաքի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 11.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 21/3 շենքի 50-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի և դռան զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կարդացեք նաև
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարաները, ոստիկանների ներկայությամբ, բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին անգիտակից վիճակում հայտնաբերել 1932 թ. ծնված Ե. Թամրազյանին:
Շտապօգնության աշխատակիցները տուժածին ցուցաբերել են բուժօգնություն և տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
***
Դեկտեմբերի 20-ին, ժամը 16.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Խաչատրյան 15 շենքի 53-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի և դռան զանգերին:
Հրշեջ-փրկարարները, ոստիկանների ներկայությամբ, բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել 1933 թ. ծնված Է. Կարապետյանին:
Շտապօգնության աշխատակիցները տեղում բուժօգնություն են ցուցաբերել բնակչին:
Տուժածը հրաժարվել է հոսպիտալացումից:
***
Դեկտեմբերի 21-ին, ժամը 04.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 30 շենքի 77-րդ բնակարանի բնակչուհին բարձրաձայն օգնություն է խնդրում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտկան հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: Լոգարանի հատակին, անօգնական վիճակում, հայտնաբերվել է 1922 թ. ծնված Ք. Եդիգարյանը: Վերջինիս շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
ԱԻՆ