Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քանի՞ ձայն է պարտավոր բերել Սերժ Սարգսյանին Գալուստ Սահակյանը

Դեկտեմբեր 21,2012 10:29

Նախագահական ընտրությունները մոտնում են, եւ Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե արդեն գիտե՞ն, իրենց ասվե՞լ է, թե ՀՀԿ-ականներից ով քանի ձայն է բերելու եւ կոնկրետ ինքը քանի՞ ձայն է պարտավորվել բերել Սերժ Սարգսյանի համար: Նա պատասխանեց. «Դա շտաբի խնդիրն է լինում: Նրանք, ովքեր որ առավել ակտիվ են, բնականաբար, ընդգրկվում են ամբողջ քարոզչական աշխատանքներում: Ես չեմ կարող չընդգրկվել, որովհետեւ ես բնականաբար անընդհատ այդ գործունեությունը ծավալում եմ»: Մենք խնդրեցինք հստակեցնել՝ կոնկրետ Գալուստ Սահակյանն ի՞նչ է անում, իր հարեւաններին, բարեկամների՞ն է դիմում, տնետու՞ն է գնում. «Կազմակերպում եմ, ուղղորդում եմ մարդկանց, վերականգնում եմ մեր կառույցների ամրությունը ամբողջ Հայաստանում: Ունենք մարդիկ, որոնց կոնկրետ շրջաններ ենք հանձնարարում: Այսինքն, կան գործիչներ, որոնք պատասխանատվություն են կրում ամեն ինչի համար, կան գործիչներ, որոնք պատասխանատվություն են կրում միայն  իրենց հանձնարարականի համար: Բնականաբար, ես այդ շարքից պիտի դուրս գայի, որովհետեւ վերջին հաշվով ամենամեծ խմբակցության ղեկավարն եմ, առավել եւս՝ կուսակցության նախագահի տեղակալը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31