Ամերիկացի վազորդուհի, 1992,1996, 2000 թվականների օլիմպիական խաղերի մասնակից Սյուզի Հեմիլթոնը խոստովանել է, որ Լաս Վեգասում մարմնավաճառությամբ է զբաղվել: Նա պատմել է, որ ծառայություններ մատուցելու համար ժամում վերցնում էր $ 600: Սյուզին աշխատել է Քելլի մականունով: Նրա լուսանկարները եղել են այն կայքերից մեկում, որտեղ մարմնավաճառներն իրենց տվյալներն էին հրապարակում: Սակայն դրանք Սյուզիի պահանջով հանվել են:
Հեմիլթոնը ի վերջո հասկացել է, որ սխալ ճանապարհով է ընթանում, առավել եւս, որ ամուսնացած է եւ դա բացասաբար է անդրադառնում իր անձնական կյանքի ու ընտանիքի վրա: «Հիմա մտադիր եմ ուղղվել, լավ մայր, կին, դուստր եւ ընկեր դառնալ», – Twitter-ի իր էջում վստահեցնում է նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ