Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Նիկոլայ Տոլստիխը կայացած գործկոմի նիստից հետո հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ կարգապահական կոմիտեի նախագահ նշանակվել է Արթուր Գրիգորյանցը, որը Վլադիմիր Կատկովի հրաժարականից հետո ժամանակավորապես կատարում էր այդ պարտականությունները: Ն. Տոլստիխը տեղեկացրել է նաեւ, որ կոմիտեն համալրվելու է եւս մեկ անդամով եւ բոլոր մանրամասները հայտնի կդառնան մոտ ժամանակներս:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ