Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանին խնդրեց մեկնաբանել Մհեր Սեդրակյանի եւ լրագրող Մհեր Արշակյանի միջադեպը: Պատգամավորի խոսքերով՝ «Ես այդ պահին այնտեղ չեմ եղել, իսկ Մհեր Սեդրակյանն իմ մտերիմ, ինձ հարազատ մարդ է, իմ ընկերն է, այդպիսի բաներ ես չեմ սպասում իրենից»:
Մենք ճշտեցինք, այսինքն, չե՞ք հավատում, որ նա կարող էր լրագրողին ասել «կտամ ծնոտդ կպոկեմ, յալլա, դավայ, թռի»՝ նա պատասխանեց. «Ասում եմ՝ ես ներկա չեմ եղել, չեմ սպասում նրանից»:
Մեր հարցին՝ բա ումի՞ց եք սպասում՝ վերջինս պատասխանեց, թե« ով կանի նման բան՝ նրանից էլ կսպասեմ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ