Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը միացել է Ֆրանսիայում անցկացվող «Ամենակարճ օր» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին

Դեկտեմբեր 20,2012 23:01

Հայաստանը 2012 թվականին միացել է Ֆրանսիական CNC-ի նախաձեռնությամբ   Ֆրանսիայում  2-րդ անգամ անցկացվող «Ամենակարճ օր»  կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին:

Այդ օրվա ընտրությունը պատահական չէ : Դեկտեմբերի21-ը խորհրդանշական ամսաթիվ է` ձմեռվա գիշերահավասարի օրն է, տարվա ամենակարճ օրը, որն էլ  ընտրված է կարճամետրաժ կինոյի տոնը նշելու համար : Այդ ձևաչափը ներառում է 1-ից 59 րոպե տեւողությամբ  բոլոր ժանրերի ֆիլմեր:

Այս փառատոնի շրջանակներում  Ֆրանսիայում հանրային վայրերում կցուցադրվեն 38 ծրագրում տեղ գտած 248 ֆիլմ, որոնք  պատվիրվում են «Կարճամետրաժ ֆիլմերի գործակալության»  ֆիլմադարանից : Ընդհանուր առմամբ «Ամենակարճ օրը» ծրագրին մասնակցության համար արդեն գրանցվել  է 1900 կազմակերպ ություն, իսկ մասնակից  երկրների թիվը արդեն հասել է  50-ի :

Ավելացնենք, որ  բոլոր ցուցադրումներն անվճար են :

Հայաստանի եւ Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնների միջեւ համագորկցության համաձայնագրի շրջանականերում իրականացվող այս յուրօրինակ կինոակցիան եւս մեկ հնարավորություն է ընձեռում հայ հանդիսատեսին ծանոթանալու ֆրանսիական կինոյին :Արտերկրում կազմակերպվող  ցուցադրումների համար, ֆիլմերը տրամադրվում են բացառապես «Ֆրանսիական ինստիտուտ» գործակալության կողմից, որը  առաջարկում է  6 ծրագիր, մինչդեռ, քանի որ Հայաստանում այս հաստատության գրասենյակ չկա, ուստի փառատոնը կազմակերպվել էՀայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային օպերատոր հանդիսացող «Ալիանս Ֆրանսեզ»կազմակերպության հետ  համատեղ, իսկ ֆիլմերի և գովազդային նյութերի պատվիրելը և ամրագրելը կատարվել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության միջոցով :

Հայաստանի ազգային կինոկենտրնը իր ֆրանսիացի գործընկերների   հետ համատեղ աշխատանքի արդյունքում «Ֆրանսիական ինստիտուտի» կատալոգից պատվիրվել է 40ֆիլմ: Եւս 29 ֆիլմ ընտրվել է 2010 թ-ի  «Les lutins du court métrage» ծրագրից : Երեւանում, ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ ընտրված յոթ վայրերում (Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական իստիտուտ, Սլավոնական համալսարան, Նարեկացի արվեստի կենտրոն, “Նաիրի” կինոթատրոն, Ալիանս Ֆրանսեզ կազմակերպություն,  Հ1 հեռուստատեսություն և Արմենիա Հոլդինգ) 10 օր շարունակ (դեկտեմբերի 21-31-ը) կիրականացնեն ֆրանսիական ֆիլմերի ցուցադրությունը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31