Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ներառվել է «Գարդյան» թերթի վարկածով լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում: Թերթը Մխիթարյանին այսպես է ներկայացնում.
«Անցած մրցաշրջանի «Շախտյորի» լավագույն խաղացողը: Այս անգամ նա ավելի է բարելավել իր խաղը: «Շախտյոր»-ը սովորություն ունի խաղարկողների դիրքերում բրազիլացի ֆուտբոլիստների կազմ հանել, իսկ արևելաեվրոպացիներին` պաշտպանության դիրքերում, սակայն Մխիթարյանը խախտել է այդ սովորությունը` խաղալով ենթահարձակվողի դիրքում ու գոլեր խփելով: Անցած մրցաշրջանին ամրապնդելով իր մարտավարական պատկերացումները` արժանացել է «Շախտյոր»-ի մարզիչ Միրչա Լուչեսկուի բարձր գնահատականին, արդյունավետ հարձակումներ կազմակերպելու համար: Մխիթարյանը յոթ տարեկան էր, երբ նրա հայրը ուղեղի քաղցկեղից մահացավ, նա արդեն 23 տարեկան է ու ԽՍՀՄ փլուզումից հետո համարվում է լավագույն հայ ֆուտբոլիստը»:
Մխիթարյանը զբաղեցնում է 90-րդ տեղը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ