Մոսկվայի ոստիկանությունը բացահայտել է 3 միլիոն ռուբլի արժողությամբ մորթյա վերարկուների (շուբա) գողությունը:
«Ռոսբալտ» լրատվականին ՌԴ Մոսկվայի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ օպերատիվ-հետախուզական գործողության արդյունքում բերման է ենթարկվել մորթյա իրերи գողության մեջ կասկածվողը: Նա 32-ամյա հայազգի տղամարդ է, որն ըստ գործի նյութերի և վկայությունների, կատարել է տվյալ հանցագործությունը:
Նոյեմբերի 26-ին ոստիկանություն էր դիմել խանութի տնօրենը և հայտնել, որ գիշերը անծանոթ ինչ-որ մեկը ներխուժել է առևտրի կենտրոն և գողացել 3 միլիոն ռուբլի արժողությամբ մորթյա ապրանք: Փաստի առթիվ հարցուվել է քրեական գործ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ