Նյու Յորքի Բրոնքս քաղաքի Ջուդաիկա թանգարանում բացվել է 1950-ականների սովետական արվեստին նվիրված «Երկաթե վարագույրի տակ. Խորհրդային շրջանի ժամանակակից արվեստ» ցուցահանդես: Հայտնում է «Նյու Յորք դեյլի նյուզ» թերթը:
Ցուցահանդեսին ներկայացված են 19 արվեստագետների գործեր, այդ թվում` հայ, ռուս, ուկրաինացի և չեխ: «1950-ականների կեսերին, Իոսիֆ Ստալինի մահից հետո, Նիկիտա Խրուշչովը երկարատև բռնի քաղաքականության ուղղությունը փոխում է: Դերֆներ Ջուդաիկա թանգարանի նոր ցուցահանդեսը ներկայացնում է այդ ժամանակաշրջանի որոշ նշանավոր արվեստագետների», – գրում է թերթը:
Ցուցահանդեսին ներկայացված են հայ նկարիչ Ալբերտ Պապիկյանի, ռուս Օսկար Ռաբինի, չեխ Ռիչարդ Ֆրեմոնդի, Ուկրաինայում ծնված Ջորջ Խրապակի և այլոց աշխատանքները:
«Ցուցահանդեսը պատկերացում կստեղծի Սովետական Միության այդ ժամանակշրջանի ժամանակակից արվեստի մասին, երբ այն հայտնի չէր Արևմուտքին երկաթե վարագույրների պատճառով», – ասել է ցուցահանդեսի համադրողի օգնական Էմիլի Օ’Լարին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ