Գյումրի քաղաքի գետնանցումներից մեկի պատին հայտնվել էր ոչ ավել ոչ պակաս «ցանկությունների» տոնածառ: Յուրաքանչյուր անցորդ կարող էր թողնել իր ցանկությունը՝ գալիք տարվա իր սպասելիքները: Թեպետ հայտարարությունները հրապարակավ են տեղադրված եւ բաց ու հասանելի են, բայց հաշվի առնելով ՀՀ քաղաքացու անձնական կյանքի անձեռնամխելիության իրավունքը՝ զերծ մնացի ցանկությունների մեջբերումներից:
Դեկտեմբերի 19-ին վառվեցին նաեւ Գյումրու կենտրանական հրապարակի գլխավոր եղեւնու լույսները, որն իր շուրջ էր համախմբել քաղաքի բնակիչներին:
Արսեն Վարդանյան՝ (mynews.am)