Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվել է, որ արտգործնախարարության աշխատակիցը ոչ սթափ վիճակում «Grand Cherokee»-ով բախվել է 6-րդ վարչության բաժնի պետի տեղակալին պատկանող կայանված «Hyundai»-ին

Դեկտեմբեր 20,2012 17:57

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արսեն Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 19-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23:00-ի սահմաններում, Արցախի փողոցի բնակիչ, 33-ամյա Տիգրան Քութաիսյանը, «Grand Cherokee» մակնիշի 16 ՕՕ 801 համարանիշի ավտոմեքենայով բախվել էր Հանրապետության փողոցի թիվ 58 շենքի դիմաց կայանված Դավիթաշեն 3-րդ թաղամասի բնակիչ, 34-ամյա Արթուր Հովհաննիսյանի վարած «Hyundai» մակնիշի 14 ՍՏ 509 համարանիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով «Grand Cherokee»-ի ուղևոր 29-ամյա Արևիկ Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ Տ. Քութաիսյանը քննիչի հանձնարարականով տեղափոխվել էր հիվանդանոց՝ փորձաքննության, պարզելու սթափության աստիճանը: Փորձաքննության արդյունքներով հայտնի է դարձել, որ Տ. Քութաիսյանը ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում:

Գ. Շամշյանը հայտնել էր, որ Տ. Քութաիսյանը աշխատում է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում՝ որպես գլխավոր մասնագետ, իսկ Ա. Հովհաննիսյանը՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին վարչության 2-րդ բաժնի պետի պետի տեղակալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31