Հայաստանում ձերբակալվածների պահման վայրերում (ՁՊՎ) ամենալուրջ խնդիրներից մեկը կին ձերբակալվածներին անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելը, եւ ոստիկանական գործողությունների ընթացքում նրանց արժանապատվությունը պատշաճ ձեւով պահելն է։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խմբի նախագահ Սուրեն Իսկանդարյանը։ Նրա խոսքերով, երբ կնոջը խուզարկում է տղամարդը, դա արդեն իրավունքի ոտնահարում է։
«Ամբողջ Հայաստանի ՁՊՎ-երում միայն մեկ կին բուժակ կա, որն ի պաշտոնե կարող է մասնակցել կին ձերբակալվածի խուզարկությանը։ Սովորաբար, ձեւական առումով նշվում է, որ խուզարկությունը կատարել է, ասենք, ՁՊՎ-ի հավաքարարը կամ հաշվապահը։ Սակայն նույնիսկ այդ դեպքում խախտվում է մարդու իրավունքները, որովհետեւ ամեն դեպքում, խուզարկության ընթացքին հետեւում է տղամարդ հսկիչը», – նշեց պարոն Իսկանդարյանը։
Ըստ կարգի, ոստիկանը պետք է դիտանցքից հետեւի ձերբակալվածի գրծողություններին, երբ վերջինս նույնիս արտաքնոց է գնում։ Ավելին՝ անձնական հիգիենայի խնդիրներ ունեցող կին ձերբակալվածտը կարող է երեք-չորս օր մնալ ՁՊՎ-ում եւ չկարողանալ իր խնդրի մասին տեղեկացնել տղամարդ ոստիկանին։
Կարդացեք նաև
ՁՊՎ-երում բուժաշխատողի հաստիքի բացակայությունը երբեմն հանգեցնում է ողբերգական հետեւանքների.
«Դեպք է եղել, երբ Երեւանում ձերբակալվածը ինքնասպանության փորձ է արել, եւ բուժակի ներկայությունը օգնել է փրկել նրա կյանքը։ Ընդամենը 3 օր անց, սակայն, Աշտարակում ձերբակալվածի ինքնասպանության փորձը ավարտվեց մահվան ելքով, քանի որ նրան բուժօգնություն տվող չկար», – նշեց դիտորդական խմբի ղեկավարը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ