Կարդացինք օրերս Ժիրիկի արած այդ ճղճիմ հայտարարությունը: Զայրացած ենք բոլորս մի մարդու վրա, ով կարող էր ոչ միայն Շիրակի մարզի, այլեւ 5-րդ բրիգադի բոլոր ազատամարտիկների անցած ճանապարհը մրոտել իր մրոտ գաղափարներով:Պարզից էլ պարզ է, որ ինչպես քաղաքականության մեջ է, այնպես էլ պատերազմի դաշտում է եղել Ժիրիկ կոչեցյալը:Եթե 1988 թվականից նա մասնակցեր Արցախյան պատերազմին, ապա լավ կճանաչեր Մանվել Գրիգորյանին, Սեդրակ Սարոյանին եւ բոլոր այն հերոս տղաներին, որոնց մի մասը նահատակվեցին հանուն հայրենիքի, իսկ մյուս մասը պայքարեցին մինչեւ վերջ:Այդ տղան իր փուչ պատկերացումներով կարծես երազախաբ է եղել եւ մտքերով ցանկացած պաշտոնում հայտնվել:Կարծում եմ այս ամենը նրա նախանձի հետեւանքն է, որ չվաստակեց ոչ հերոսի, ոչ գեներալի կոչում:
ՀՀ ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին անձամբ ճանաչում եմ 1988 թվականից`մարդ ով իր ամբողջ գերդաստանով պայքարել է անկախ Հայաստանի կայացման համար, մարդ ում շնորհիվ տասնյակ հազարավոր թշամիներ են ծնկի եկել, մարդ ով իր կատարած սխրանքների համար Արցախի ժողովրդի կողմից արժանացել է հերոսի, ինչպես նաեւ զորավարի կոչման:
Խորհուրդ ենք տալիս ժիրիկներին չկատարել թուրքերի պատվերը եւ դատարկ գլուխը չմտցնել այնտեղ, որտեղ իր խելքի բանը չէ:
ԵԿՄ Շիրակի մարզային խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյան
ԵԿՄ Շիրակի մարզի ազատամարտիկներ