Լրահոս
Օրվա լրահոսը

Ժպիտ. Ինչպե՞ս լուսանկարվել

Դեկտեմբեր 20,2012 17:53

 Հայաստանում արդեն մեծ թվով երիտասարդներ են զբաղվում այս լուսանկարչությամբ:
«Հաճախ եմ օգտվում լուսանկարիչների ծառայություններից: Նրանք ավելի լավ են կողմնորոշվում և անթերի կատարում իրենց աշխատանքը »,-ասում է 20- ամյա Մարինեն:
Նման ծառայությունները տարբեր գներ ունեն ՝սկսած 6000 դրամից : Գները կախված են նկարների քանակից, նկարահանման վայրից եւ լուսանկարների որակից: Սկսնակ լուսանկարիչները պահանջում են ավելի քիչ, քան ասպարեզում ինքնահաստատվածները:
Որոշ մարդկանց համար լուսանկարվելը հաճույք է կամ պարապությունը սփոփելու միջոց: Շատ դեպքերում մարդիկ գնում են ոչ թե տեսարժան վայրերը դիտելու, այլ` լուսանկարվելու:
«Ես գնահատում եմ այն, որ մարդիկ այցելում են ինքնատիպ և գեղատեսիլ վայրեր: Նման դեպքերում կարելի է լուսանկարվել ` որպես հուշ, բայց դա պետք է անել չափի մեջ: Ավելի լավ է տեղեկացված լինել այդ վայրի կամ մեծ արժեք ունեցող կառույցի մասին, քան զուր ժամանակ վատնել տարբեր դիրքերում լուսանկարվելու համար»,-ասում է ուսանողուհի Անուշը:
Ամեն քայլափոխի կարող ենք հանդիպել որևէ դիրք բռնած լուսանկարվող աղջիկների, անգամ տղաների: Նրանք թարմացնում են odnoklassniki.ru կամ նման սոցիալական կայքերի իրենց էջի նկարները:
«Ամեն շաբաթ ես նոր նկար եմ տեղադրում իմ անձնական էջում, որպեսզի նոր ծանոթություններ ձեռք բերեմ աղջիկների հետ»,- ասում է 16- ամյա Աշոտը:
Կան մարդիկ, ովքեր զբաղվում են սիրողական լուսանկարչությամբ և նկարների համար գումար չեն պահանջում: Նման մարդկանցից է մանկավարժական համալսարանի ուսանող Արմանը: Երբեմն տարբեր միջոցառումների կազմակերպիչներից հրավերքներ է ստանում, բայց նկարները տրամադրում է անվճար:
«Ինչ- որ տեղ դա ինձ համար պրակտիկա է»,-ասում է նա:
Լուսանկարվելիս խորհուրդ է տրվում
•Աշխատեք նկարվել դրսում, գեղեցիկ տեսարանի ֆոնի վրա:
•Նկարահանվելիս ժպտացեք` հայացքը թեթևակիորեն ներքև հառած:
•Աշխատեք գրավել հնարավորին չափ բնական դիրք և խուսափեք ավելորդ արհեստական պոզաներից:
•Եղեք ստեղծագործ և յուրօրինակ, անկաշկանդ ընտրեք գույներն ու ոճերը` միաժամնանակ պահպանելով պրակտիկ լինելու կանոնները»:

 

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31