Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանի առաջադրվելը պայմանավորված է Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելո՞վ

Դեկտեմբեր 20,2012 17:13

ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանի համար Հրանտ Բագրատյանի հնարավոր առաջադրման մասին այսօրվա հայտարարությունն անսպասելի էր:

«Այն, որ ՀՀՇ համագումարից մի քանի օր առաջ է այս հայտարարությունն արվել, ինձ համար դժվար է բացատրել, անհասկանալի է, մի քիչ անսպասելի: Բայց Հրանտ Բագրատյան թեկնածու խոսակցություններ եղել են, խնդիր չեմ տեսնում նրա հայտարարության մեջ»,- ասաց պարոն Գիմիշյանը:

Նա պարոն Բագրատյանի առաջադրվելու մասին հայտարարությունը չի պայմանավորում ոչ Զուրաբյան-Օսկանյան զրույցով, ոչ ՀԱԿ-ի ներսում սկսված տարաձայնություններով , ոչ էլ ինչ-որ մեկին ուղղված հատուկ ուղերձով եւ չի բացառում, որ այն պայմանավորված է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու հնարավոր որոշման հետ.

«Կարող եք կապել դրա հետ կամ չկապել: Չեմ բացառում»:

Մեր հարցին, թե պարոն Բագրատյանը մրցակցային թեկնածու կլինի՞, պարոն Գիմիշյանն ասաց՝ դժվար եմ պատկերացնում. «Դժվար է ասել, որ այդպիսին լինի: Ամենամրցակցային թեկնածուն Լեւոն Պետրոսյանն է, բայց եթե նա չի առաջադրվում, շատ հանգիստ ու նորմալ եմ վերաբերվում: ՀՀՇ համագումարին կերեւա, առաջադրվո՞ւմ է, թե՞ ոչ, դրանից հետո գնահատականներ կտանք»:

Պարոն Գիմիշյանը նաեւ չբացառեց Հրանտ Բագրատյանին սատարելու հնարավորությունը, այն դեպքում, եթե ՀԱԿ-ից այլ թեկնածու չառաջադրվի:

Մեր հարցին, թե ՀԱԿ առաջնորդը կողջունի՞ Բագրատյանի առաջադրվելու մասին որոշումը, պարոն Գիմիշյանն ասաց. «Չեմ կարծում, թե ինքը խնդիր տեսնի, առավել եւս՝ եթե ինքը չի առաջադրվում»:

Հիշեցնենք, որ այսօր ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը facebook-ի իր էջում հայտարարել էր, որ «Ազատություն» կուսակցության գալիք համագումարի օրակարգում իրեն որպես ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու հարցն է։ Նա նաեւ տեղեկացրել էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրվելու դեպքում ինքը կհանի իր թեկնածությունը (եթե առաջադրված լինի), իսկ այս ընթացքում դադարեցնում է ակտիվ համագործակցությունը ՀԱԿ քաղաքական խորհրդի հետ՝ նրանցից որևիցե մեկին կաշկանդած չլինելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31