Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օբաման հորդորել է Կոնգրեսին գործողությունների դիմել հրազենի վերահսկման հարցում

Դեկտեմբեր 20,2012 17:08

«Այն հանգամանքը, որ խնդիրը բարդ է, այլև չի կարող արդարացում լինել անգործությանը»

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Կոնեկտիկուտ նահանգի Նյութաուն քաղաքի «Սենդի Հուք» տարրական դպրոցում տեղի ունեցած սպանդից հետո կարգադրել է ստեղծել երկրի ամբողջ կառավարության մասշտաբով գործող աշխատանքային խումբ՝ հրազենի կիրառմամբ բռնությունների հետ կապված խնդրին լուծում տալու նպատակով:

«Սա Վաշինգտոնում գործող հանձնաժողովներից մեկը չի լինի, որի մասնակիցները հարցը կուսումնասիրեն վեց ամսվա ընթացքում, ապա զեկույց կհրապարակեն, որը կընթերցվի և մոռացության կմատնվի: Սա աշխատանքային խումբը է, որն ունի իրական բարեփոխումներ հենց հիմա իրականացնելու խնդիր», – ասել է նախագահ Օբաման՝ հանդես գալով ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու կուսակցությունները ներկայացնող օրենսդիրների առջև: Օրենսդիրներից շատերը նշել են, որ կհայտնեն իրենց աջակցությունը մարտական հրազենի և բարձր տարողունակությամբ պահեստատուփերի վերաբերյալ նոր սահմանափակումներին:

Նախագահ Օբաման նշել է, որ հրազենի կիրառմամբ բռնությունների հարցը բարդ է և ներառում է մի շարք խնդիրների, այդ թվում՝ հոգեկան առողջության և կրթության խնդիրների լուծման անհրաժեշտությունը:

«Այն հանգամանքը, որ խնդիրը բարդ է, այլև չի կարող արդարացում լինել անգործությանը: Այն հանգամանքը, որ մենք չեն կարող կանխել բռնությունների առանձին ամեն մի առանձին դեպք չի նշանակում, որ չեն կարող աստիճանաբար նվազեցնել բռնությունների թիվը և կանխել դրանց ամենասաստիկ դրսևորումները», – ասել է նախագահ Օբաման:

ԱՄՆ-ի նախագահը հորդորել է ցուցաբերել «խելամիտ մոտեցում», որը պահպանելու է Միացյալ Նահանգների սահմանադրության երկրորդ ուղղումով նախատեսված հրազենի սեփականության իրավունքները՝ միաժամանակ լուրջ վերաբերմունք ցուցաբերելով հրազենի տնօրինման հետ կապված անվտանգությանը:

Նախագահ Օբամայի կողմից մատնանշված՝ հրազենի հետ կապված խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները, որտեղ ներգրավված կլինեն ԱՄՆ-ի նախարարների խորհրդի և կառավարությունից դուրս գործող կազմակերպությունները, գլխավորելու է փոխնախագահ Ջո Բայդենը: Նախագահ Օբաման նշել է, որ ցանկանում է արդեն հունվարին ստանալ աշխատանքային խմբի առաջարկությունները և խոստացել անհապաղ կյանքի կոչել դրանք:

Արմեն Հովհաննիսյան

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31