Լրահոս
Օրվա լրահոսը

Իրե՞նք ում շահառուն են. ՀՀԿ-ական պատգամավորը՝ PFA-ի զեկույցում ՀՀԿ-ի հասցեին հնչած քննադատության մասին

Դեկտեմբեր 20,2012 16:50

ԱՄՆ-ում գործող Policy Forum Armenia (PFA) միջազգային հետազոտական կազմակերպության ներկայացրած «Հայաստանի 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները» զեկույցի եզահանգումներ և առաջարկություններ բաժնում նշված է.  «Ընտրությունների մասնակցության ուռճացման հանգեցնող ընտրակեղծիքի հիմնական շահառուն Հայաստանի հանրապետական կուսակցությունն է»:

Արդյոք ՀՀԿ-ում ընդունո՞ւմ են միջազգային կազմակերպության կատարած ուսումնասիրությունների այս ելքը, Aravot.am-ը փորձեց պարզել ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի հետ զրույցում: Պատգամավորը, ինչպես ինքն ասաց, բնականաբար չի կիսում այդ կարծիքը և մանրամասնեց. «Ինչո՞ւ են ցուցակներըը տարեցտարի, ընտրությունից ընտրություն աճում…այդ ամեն ինչի բացատրությունը և ԿԸՀ նախագահը, և այն մարդիկ, ովքեր իրավասու են պատասխանել, պատասխանել են: Իսկ այն, որ դրա շահառուն Հանրապետական կուսակցությունն է,  որ ուժին կամ մարդուն է դա ձեռք տալիս, այս ամեն ինչը կարծում եմ, որ անշնորհակալ, պարապ զբաղմունք է: Բնական է, եթե կան մարդիկ, և այդ մարդկանց տարիքը կոնկրետ այդ ժամանակահատվածում հասնում է և ընտրելու իրավունք ունեն, պիտի ցուցակներում ընդգրկված լինեն»:

Ի պատասխան մեր այն հստակեցմանը, թե զեկույցում ամրագրված դրույթը այդ դեպքում անհի՞մն է, պարոն Դավթյանն այսպես պատասխանեց. «Աշխարհում ցանկացած բան կարող են կապել ընդհանրապես կապ չունեցող մեկ այլ երևույթի հետ, քանի որ ամեն ինչ փոխկապակցված է: Ես ուղղակի չէի ցանկանա միանգամից պիտակներ տալ, ի վերջո նրանք են զեկույցը կազմում, ու բնական է, որ ունեն սեփական շահերը: Եվ այն, ինչ անում են, հիմքում դնում են սեփական շահը: Այս առումով պիտի հասկանալ, թե ինչու են այդ բանը անում: Իսկ դա անելու համար պիտի հասկանանք, թե ի վերջո ո՞ւմ է ձեռնտու կամ իրենք ո՞ւմ շահառուն են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31