Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աշոտյանը` եկեղեցի-ԿԳ նախարարություն համագործակցությունը քննադատողների մասին. «Գուցե աշխատաշուկայում այլ տեղ չեն գտել»

Դեկտեմբեր 20,2012 16:37

«Եկեղեցու եւ ԿԳ նախարարության համագործակցության վերաբերյալ քննադատություններին հանգիստ եմ վերաբերվում: Կարծում եմ` ցաք ու ցրիվ, եզակի քննադատություններին, որոնց հիմնական նպատակն է` հերթական «իրավապաշտպան-բարեգործական» հիմնադրամից ստանալ ինչ-որ գումար եւ հերթական հերյուրանքը գրել եկեղեցու եւ ԿԳ նախարարության մասին, պետք է հանգիստ վերաբերվել: Դա իրենց աշխատանքն է, գուցե` աշխատաշուկայում այլ տեղ չեն գտել աշխատելու եւ այդ փոքրիկ, ոչ այնքան պատվաբեր, բայց այդուհանդերձ` գոյություն ունեցող տեղն են զբաղեցրել որպես աշխատուժ, որը համապատասխան նպատակներից ելնելով` պետք է անիմաստ, անհիմն, անհարկի քննադատության փորձի ենթարկել եկեղեցու եւ նախարարության համագործակցությունը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարի խոսքով. «Այդ քննադատությունը փակելու լավագույն ճանապարհը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն է եւ ՀՀ օրենքը` Առաքելական Սուրբ եկեղեցու հետ համագործակցության մասին: Եթե օրենքը վերընթերցեին եւ հարցին լուրջ մոտենային, ապա հենց իրենք վաղուց թեման փակված կհամարեին»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31