Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ ՀՀ սփյուռի նախարարին կից ատյանի նիստը

Դեկտեմբեր 20,2012 16:33

Դեկտեմբերի 20-ին կայացավ ՀՀ սփյուռի նախարարին կից ատյանի նիստը:

Օրակարգի համաձայն ՀՀ սփյուռքի նախարարության 2012թ. ծրագրերի մասին հաշվետվություն ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարի աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Նա տեղեկացրեց, որ 2012թ. ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերն իրականացնելիս առաջնահերթ շեշտադրումները կատարվել են գերակա խնդիրների և ՀՀ կառավարության 2012թ. ծրագրերի ցանկում ընդգրկված միջոցառումների վրա: 2012-ին ՀՀ ՍՆ գերակա խնդիրներն են եղել «Իմ Հայաստան» փառատոնի անցկացումը, որին նախատեսված 600 մասնակցի փոխարեն Հայաստան է ժամանել 2000-ից ավել մարդ, «Սփյուռք» ամառային դպրոցի հիմնումը ԵՊՀ բազայի վրա, Սփյուռքի համայնքային կառույցների գործունեության օրինակելի կարգի մշակումն ու տրամադրումը համայնքներին, Վրաստանում լույս տեսնող հայալեզու լրատվամիջոցներին աջակցությունը: ՀՀ կառավարության 2012թ ծրագրում Սփյուռքի նախարարության միջոցառումներից ընդգրկված էին ԱՊՀ տարածաշրջանային հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն օժանդակության, ինչպես նաև «Մեր մեծերը» ծրագրերի իրականացումը, «Հայաստան-Սփյուռք» թեմատիկ տեսաժողովների կազմակերպումը: Կարևոր էին Սփյուռքում հայկական մասնագիտական ներուժի համախմբումն ու Հայաստանի տնտեսության մեջ սփյուռքահայերի ներդրումների խրախուսումը, «Ցեղասպանության 100-ամյակը» շարադրությունների մրցույթի անցկացումը: Գիտական և գիտատեխնիկական գործունեության հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների շրջանակում պատվիրվել է 9 հետազոտություն: Արդյունավետորեն իրականացվել է «Արի տուն» ծրագիրը: Ֆ. Զաքարյանի ներկայացմամբ՝ վերջին շրջանում Սփյուռքի նախարարության համար սիրիահայերի հիմնախնդիրը դարձավ գերակա խնդիր: Սփյուռքի նախարարության՝ որպես համակարգող գերատեսչության ջանքերով պետական կառույցների հետ համատեղ լուծվել են մի շարք հարցեր, որոնք միտված էին սիրիահայերի կենսագործունեությունը Հայաստանում բարելավելուն:

ՀՀ սփյուռքի նախարարության Հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ Արման Եղիազարյանը ներկայացրեց 2011թ. հուլիս-2012թ. հոկտեմբեր ժամանակահատվածում վարչության կատարած աշխատանքը: Կազմակերպվել են մի շարք համաժողովներ և գիտաժողովներ, կազմվել են տեղեկանքներ, համայնքների պատմության և այլ թեմատիկ ուսումնասիրություններ: Իրականացվել են հայկական և օտարերկրյա մամուլում Սփյուռքի հայկական համայնքների, հայության և համահայկական նշանակություն ունեցող հիմնախնդիրների ամենօրյա ուսումնասիրություններ:

Ատյանի նիստում ներկայացվեց և հաստատվեց «ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի 2013 թվականի ծրագիրը»:

Քննարկվեցին ընթացիկ հարցեր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31