«Գելլափ» հետազոտական կենտրոնը ուսումնասիրություն է կատարել` պարզելու աշխարհի ամենաերջանիկ և դժբախտ երկրները:
«Թելեգրաֆ» թերթը գրում է, որ 148 երկրներից ամեն մեկում հարցմանը մասնակցել է մոտ 1000 հոգի: Հարցվածները պատասխանել են հետևյալ հարցերին` արդյոք նրանց հանգիստը տեղում է, նրանց նկատմամբ հարգանքո՞վ են վերաբերվում, շա՞տ են ժպտում կամ ծիծաղում, ինչ-որ բան սովորե՞լ են կամ ինչ-որ հետաքրքիր բան արե՞լ են, վայելքի զգացում ունեցե՞լ են:
Աշխարհի ամենաերջանիկները լատինամերկյան երկրներում են, իսկ
Հայաստանը, ըստ «Գելլափ»-ի, աշխարհի երկրորդ ամենադժբախտ երկիրն է: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը այսպես է բացատրում դա.
«Դժբախտ լինելը ազգային մտածելակերպի մի մասն է: Հայերը սիրում են տխուր լինելը: Բազմաթիվ ցնցումներ են եղել ժողովրդի պատմությունում: Ամերիկացիների ժպիտը միշտ դեմքներին է ու նրանք խուսափում են իրենց խնդիրները կիսել ուրիշների հետ, իսկ հայերը ամաչում են հաջողակ լինելուց»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ