Լրահոս
Օրվա լրահոսը

«Կինը իրավունք չունի կատարելու «ՊռեԳոմեշ» երգը». ՀՊՏՀ ուսանողների հետ հանդիպեց Վահան Արծրունին (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 20,2012 16:44

 

PrevPhoto
NextPhoto

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը այսօր կազմակերպել էր հանդիպում առաջին մասնագիտությամբ` բժիշկ, նաեւ՝ երաժիշտ Վահան Արծրունու հետ: Ինչպես կազմակերպիչներն ասացին` սա ուսանողների առաջին հանդիպումը չէ արվեստի գործիչների հետ:

Ուսանողների հետ հանդիպումը անցավ ջերմ մթնորոտում: Արծրունին խոսեց հայկական մշակույթի ներկայիս վիճակի մասին: Երաժշտական կատարումներ եւս եղան:
«Շատ շատերի համար անհասկանալի է, թե ես ինչով եմ զբաղվում: Մի անգամ տանը անցկացնում էի գազի խողովակ, եւ այդ գործը անում էին երկու հոկտեմբերյանցի: Պատերին ամրացվա էին իմ համերգների աֆիշաները: Նրանցից մեկը հարցրեց` դուք երաժի՞շտ եք, ասացի` այո, հարցրեց, ո՞ր օբյեկտում եք նվագում, ասացի` օբյեկտում չեմ նվագում: Իսկ ուրախ երաժշտությու՞ն եք նվագում,-հարցրեց երիտասարդը, ասացի` ոչ, տխուր: Հա~, հասկանալի է,- ասաց նա, հարցրեցի` ի՞նչը, պատասխանեց` դե, որ տխուր պահերի եք նվագում էլի»,-պատմեց Արծրունին:
Ինչպես երաժիշտը ասաց` իրականությունը ճիշտ ընկալելու համար պետք է հասականալ, թե ինչպես ինքնդ քեզ դրսեւորես որպես հանդիսատես:
Նա նշեց, որ տեղյակ է ուսանողների խնդիրներից. «Դուք շատ խնդիրներ ունեք: Ի տարբերություն ձեզ՛ ես ոչինչ չեմ վճարել իմ ուսման համար: Այն ժամանակ մենք ապրում էինք այնպիսի երկրում, որտեղ առողջապահությունը եւ կրթությունը անվճար էր»,- ասաց նա:
Խոսելով հայ շոու-բիզնեսի շուկաի պատրանքի մասին՝ Վահան Արծրունին ասաց. «Այն, ինչ կցված է ռեստորաններին եւ չալաղաջաքյաբաբներին` չի կարող շոու-բիզնես լինել»:
Իր խոսքով` կան երկրներ, որտեղ շոուբիզնեսը շահութաբեր է եւ լուրջ դեր է կատարում բյուջեի ավելացման մեջ:
Երաժիշտը անդրադարձավ նաեւ վերջին շրջանում քննարկվող «ՊռեԳոմեշ» երգին. «Կինը իրավունք չունի կատարելու «ՊռեԳոմեշ» երգ, քանի որ հողը տղամարդն է վարում: Երբ Կոմիտասը գնացել է ու մի գյուղացու ասել է` երգի «ՊռեԳոմեշը», գյուղացին պատասխանել է` հիմա հող չեմ վարում եւ չեմ կարող երգել: Սա հայ հորովել է: Այն ինչ վերաբերում է մեր մշակույթին, իրավունք չունենք չիմանալ: Մեր ինքնությունը առաջին հերթին մեր մշակույթն է»:

Արամ Արարատյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31