Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Բաբուխանյանը` ԼՂՀ հարցի առաջընթացի մասին

Դեկտեմբեր 20,2012 15:49

Այսօր «Տեսակետ» ակումբում ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը տարին ամփոփելիս հարցին, թե Ղարաբաղյան հարցի հետ կապված այս տարի ի՞նչ առաջընթաց գրանցվեց` պատասխանեց. «Մենք կարողացանք պահպանել նախ խաղաղությունը մեր սահմաններում, ԼՂՀ անվտանգությունը, ինչը որ շատ կարեւոր է, կարողացանք ներկայացնել աշխարհին մեր իրավունքները: Բելառուսի նախագահի` Լուկաշենկոյի հետ վերջին հանդիպումը երբ տեղի ունեցավ, երբ իրեն հարց տրվեց, թե ինքն ինչպես է տեսնում ԼՂՀ-ի ապագան, նա շատ հստակ եւ ցուցիչ մի բան ասաց` Ադրբեջանը երբեք չի գրավի ԼՂՀ-ն եւ միջանցքը: Այսինքն` նա արդեն իսկ իր խոսքում ԼՂՀ-ն դուրս գրեց Ադրբեջանից, ինչը շատ կարեւոր է, եւ ասաց` աշխարհը փոխվել է: Թեեւ նա տեղյակ է, որ Ադրբեջանը ցանկություն ունի գրավելու, զավթելու ԼՂՀ-ն, բայց աշխարհը փոխվել է եւ դա չի լինի»:

Ըստ Հայկ Բաբուխանյանի, երկրների ղեկավարների գիտակցության մեջ, քաղաքական գործիչների եւ մամուլի համար իրենք արդեն ապացուցել են, որ Ղարաբաղն անկախ, կայացած պետություն է եւ այդպես էլ կա. «Երեկ հնչեց, որ Ադրբեջանն իր ռասիստական տրամադրվածությամբ տրամադրված է Հայաստանի, հայ ժողովրդի դեմ: Սաֆարովի դեպքը ցույց է տալիս, որ Թուրքիայի, Ադրբեջանի մտածելակերպը ցեղասպանաստեղծ է եւ ցանկացած պահի, երբ նրանք կտեսնեն, որ Հայաստանը թուլացել է, կշարունակեն իրենց ցեղասպանական գործունեությունը: Այստեղ մենք պետք է լավ հասկանանք, թե ում հետ, ինչպես պետք է բարեկամություն անենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31