Աշխարհի վերջի հետ կապված լուրերը, որոշ երկրներ մեկնելու առումով, ավիատոմսերի պահանջարկ է աrաջացրել: Skyscanner ավիատոմսերի օնլայն վաճառքով զբաղվող ընկերությունը տեղեկատվություն է տարածել համացանցում այն մասին, որ օրինակ դեպի Ֆրանսիայի հարավ տոմսերի պահանջարկը աճել է 41%-ով, իսկ Թուրքիա՝ 30%-ով: Այս երկրներ մեկնել ցանկացողների ընտրությունը պայմանավորված է նրանով, որ գուշակների խորհրդով համաշխարհային ջրհեղեղից փրկվելու համար, հարկավոր է ապաստան գտնել Ֆրանսիայի հարավում գտնվող Բյուգարաշ եւ Թուրքիայի Շիրինջե գյուղերում:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ