Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժից հետո այլ տառապանք

Դեկտեմբեր 20,2012 15:11

Երեք հաշմանդամ մեկ ընտանիքում: 1988 թվականի երկրաշարժի ժամանակ ողնաշարի լուրջ վնասվածքներ ստացած Սեյրան Գրիգորյանի համար կյանքը դարձել է փորձությունների շղթա:
Նա իր առողջական խնդիրների մասին մոռացել է ի ծնե հաշմանդամություն ունեցող որդու հիվանդության մասին իմանալուց հետո:

Տարիների ընթացքում մի շարք հիվանդություններ է ձեռք բերել նաև նրա կինը: 5 տարի առաջ այս ընտանիքը Վանաձորից տեղափոխվել է Երեւան:

Սեդա Գրիգորյանը ասում է.« Երեք հաշմանդամ ենք: Ամուսինս ու ես 2- րդ կարգի թոշակառու են ,տղաս 3-րդ կարգի` ցմահ,շաքարախտով հիվանդ եմ, շատ ծանր ա իմ վիճակը»:

Սեդա Գրիգորյանի խոսքերով կարկուտը ծեծած տեղն է ծեծում: Սերժ Սարգսյանին հանդիպելու հույսով նա մասնակցել է մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ -ի քրաոզարշավի շրջանակներում կազմակերպաված միջոցառմանը, երբ տեղի ունեցավ փուչիկների հայտնի հրդեհը։

«Հետո սկսեցին փուչիկները պայթելը ,ու ես չեմ զգացել ընկել եմ ոտնատակ,ուղեղի ցնցում էի ստացել,կադրում պարզ երևում ա ,որ գլուխս բռնած գալարվում եմ: Հանրապետականից ոչ մի օգնություն չեմ ստացել ես»,- ասաց նա։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31