Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա մի երևույթ է, որի առկայությունն աննկատ է, իսկ բացակայությունը խիստ նկատելի». Համերաշխության միջազգային օրն է

Դեկտեմբեր 20,2012 15:19

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, նշվում է Մարդու համերաշխության միջազգային օրը: Այս օրը հռչակվել է 2005թ.-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի ժամանակ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Համերաշխության միջազգային օրը սահմանել է աղքատության վերացման դեմ պայքարին նվիրված բանաձևում:  Այս հռչակագիրը հիմնվում է Հազարամյակի դեկլարացիայի վրա, որում ասվում է, որ 21-րդ դարում համերաշխությունը մարդկության հիմնարար արժեքներից մեկն է:

Իսկ թե ի՞նչ է համերաշխությունը երիտասարդների համար՝ փորձել է պարզել «Առավոտ երիտասարդականը»:

«Համերաշխությունն ինձ համար միմյանց կարծիքը հարգելու կարողությունն է, – ասում է 20-ամյա Վարդանը, – եթե չես կարողանում հարգել դիմացինիդ կարծիքը, ուրեմն չպետք է ստիպես որ հարգեն քո կարծիքը ևս»:

18-ամյա Սոնան համերաշխությունն ընտանիքի հետ է կապում, «Երբ ընտանիքում ամեն ինչ խաղաղ է, մեկը մյուսին հարգում ու սիրում են, երբ վիճաբանություններ չեն լինում, այ սա է համերաշխությունը,» – ասում է նա:

«Համերաշխությունն ինձ համար սկզբունք է, որին պետք է հետևեն բոլորը՝ անկախ սեռից ու տարիքից», – կարծում է 25-ամյա Սիրարփին:

22-ամյա Միքայելի համար էլ համերաշխությունը փոխադարձ վստահությունն է. «Դա մի երևույթ է, որի առկայությունն աննկատ է, իսկ բացակայությունը խիստ նկատելի», – նշում է նա:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31