Արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Պեկինում ավարտված «Համաշխարհային մտավոր խաղերի» կույր շախմատում հաղթելուց հետո գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Facebook-ի իր էջում գրել է, թե հանդիպել է Շարլ Ազնավուրի հետ: Այդ անակնկալը նրան մատուցել է Չինաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը, որը զանգահարելով շախմատիստին` հրավիրել է դեսպանատուն, որտեղ էլ Լեւոնը հանդիպել է Ազնավուրին: «Յուրաքանչյուր հայի համար Ազնավուրը սրբի է հավասար: Նրա հետ հանդիպումն ինձ համար մեծ իրադարձություն էր: Ես ամաչեցի նրան միասին լուսանկարվել առաջարկել, բայց ինչ-որ մեկը խմբային լուսանկար արեց: Այնպես որ, ես ապացույց ունեմ», – գրել է Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եւ աշխարհի թիմային չեմպիոնը:
Արոնյանը նաեւ տեղեկացրել է, որ արձակուրդն անցկացնելու է Ֆիլիպիններում, որտեղ դիմավորելու է Սուրբ Ծննդյան տոները եւ բոլորին մաղթել երջանիկ Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:
Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Կարդացեք նաև