Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» գործով» ինչո՞ւ արվեց «Հարսի քողը երկա՞ր է, թե՞ կարճ» ռեպլիկը

Դեկտեմբեր 20,2012 14:56

«Հարսնաքար» ռեստորանային համալիրում այս տարվա հունիսի 17-ին տեղի ունեցած բռնությունների եւ բռնությունների զոհ դարձած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի գործով երեկ Ավան եւ Նոր Նորք վաչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացել «Դավիթ ԴՎՍ» ՍՊԸ տնօրեն («Հարսնաքարի» սեփականատերը) Հրաչյա Զոհրաբյանը:

Նրա ցուցմունքին հետեւեց, մասնավորապես, տուժողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի հարցաքննությունը, որն արժանացավ կոշտ դիմադրության եւ «կանխարգելիչ» ռեպլիկների ամբաստանյալների պաշտպանների, ինչու ոչ, նաեւ դահլիճում ներկա ամբաստանյալների հարազատների  կողմից:

Դատարան ներկայացած անդրանիկ վկան հայտնել էր, որ դեպքի օրը՝ հունիսի 17-ին (ի դեպ, կիրակի), ռեստորանային համալիրի 2-րդ հարկում հարսանիք է եղել: Բնական էր, որ մեղադրական կողմն իր մարտավարությունը կառուցեր հենց այդ իրադարձության հավաստիության շուրջ:

Երբ Տ.Եգորյանը փորձեց իմանալ, թե վկան, որը աշխատանքի բերումով համակարգում է կազմակերպչական հարցերը, թե մեծ միջոցառումների՝ հարսանիքների ժամանակ ինչպես են դիմողների տվյալները լրացվում, ինչպես է կազմվում մասնակիցների ցանկը՝ գրավո՞ր, լուսանկարվո՞ւմ է, ո՞ւմ առաջարկով՝ ռեստորանի՞, ամբաստանյալ Գարիկ Մարգայանի պաշտպան, հանրային գրասենյակի փաստաբան Մարինե Թովմասյանը վրդովվեց, տեղից բղավելով. «Ինչ կապ ունի , հարսանիքը մեծ միջոցառո՞ւմ է, թե՞ ոչ, հարսի քողը երկա՞ր է, թե՞ կարճ»:

Իսկ ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանն էլ հարցերի դեմ առարկելով, ակնարկեց, թե մեղադրական կողմը փորձում է այլ մարդկանց ներգրավել:

Տիգրան Եգորյանի հարցաքննությունը չի ավարտվել, եւ այն կշարունակվի դեկտեմբերի 21-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31