Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ էր խնդրել Վազգեն Սարգսյանը Գառնիկ Մարգարյանին

Դեկտեմբեր 20,2012 14:48

«Մեր նպատակն է հայտնաբերել, ձեւավորել, այսպես կոչված, «սեւ ցուցակ», այն ապօրինի գործողությունների, թալանի արդյունքում ստեղծված խոշորագույն հարստությունների՝ երկրի ներսում, թե դրսում, ցույց տալ հանրությանը, ցույց տալ, որ դա արդար աշխատանքով չէ ստեղծված, այլ արդյունք է օրենքների ոտնահարման»,- այսօր «Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում «Հակակրիմինալ» նորաստեղծ հասարակական շարժման նպատակները ներկայացրեց շարժման հիմնադիր, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը:

Հայաստանյան կառույցն արդեն իսկ կապեր է ստեղծել Եվրոպայում եւ ՌԴ-ում գործող համանման կառույցների հետ: Այն, ինչ արձանագրել են միջազգային կառույցները՝ Հայաստանի կոռումպացված երկիր լինելու մասով , 178 երկրների շարքում Հայաստանը 129-րդ տեղում է, բանախոսը համարում է վտանգավոր՝ պետության գոյատեւման եւ ազգային անվտանգության համար: «Մենք հասկանում ենք, որ սա պետք է լինի հեղափոխության սկիզբ, հասկանում ենք, որ բարդ ու դժվարին գործ ենք նախաձեռնել, թե ի՞նչ ծանր բեռ ենք վերցնում մեր ուսերին»,- ասաց Գառնիկ Մարգարյանը՝ հավելելով, որ իբրեւ իրավամբ սպաներ, կառույցի անդամները պատրաստակամ են հանուն իրենց երեխաների, թոռների ու մեր երկրի ապագայի, այդ գործն ավարտին հասցնել:

«Պատասխանատվության պետք է կանչել այն բոլոր «օլիգարխներին», որոնք դեռ երեկ շարքային միլիցիոներից դարձել են միլիարդատեր կամ պահեստի բանվորի աստիճանից՝ ԱԺ պատգամավոր եւ նորից միլիարդատեր: Բայց սա լինելու է հիմնավոր, առանց որեւիցե մեկի արժանապատվությանը կպնելու»,- վստահեցրեց բանախոսը՝ հավելելով, որ սա հերթապահ աշխատանք չէ:

Նա նշեց, որ նման մի փորձ արդեն արել են. «հոկտեմբերի 27-ի դեպքերից դեռ 10 օր առաջ հանգուցյալ Վազգեն Սարգսյանն իմ գործընկերներից մեկի միջոցով խնդրել էր ներկայացնել հակակոռուպցիոն ծրագիր, որն արել ենք: բայց, ավա՜ղ, 1999-ի հոկտեմբերի 27-ը թույլ չտվեց այդ գործընթացը ստանձնել: Վազգեն Սարգսյանը հասկացել էր՝ չազատվել կոռումպացված էլեմենտներից, երկիրը, տնտեսությունը, մշակույթը, դպրոցը, բարոյականությունը երկրում չի վերականգնվի»:

2006-ին «Հայրենիք ու պատիվն» այնուհանդերձ նման գործընթաց սկսեց, որի շուրջ 11 կուսակցություն էր համախմբվել, բայց գործընթացի մեկ տարվա ընթացքում, երբ արդեն բացահայտվում էր ներկայիս ԱԺ նախագահի ունեցվածքը, Սոչիում տեղի ունեցած իրական պատճառները, բանախոսի մատուցմամբ, մյուս կուսակցություննրի ներկայացուցիչները սկսեցին իշխանությունների հետ «վաշխառության գնալ», ինչ արդյունքում կամաց-կամաց լքեցին հակակոռուպցիոն գործընթացը: Իսկ «Հայրենիք ու պատիվը» միայնակ չէր կարող ավարտին հասցնել այդ աշխատանքները: Այժմ, ի դեմս եվրոպական եւ ռուսական գործընկերների, «Հայկակրիմինալում» ակնկալում են համախմբել ժողովրդին, նախկին գյուղական 37 շրջաններում ունենալ համապատասխան կառույցներ, որոնք պետք է տրամադրեն համապատասխան փաստացի տեղեկատվություն, ամեն տեսակ թալանների մասին, որպեսզի չկրկնվի Համաշխարհային բանկի դրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակներում գյուղացիների համար 16 միլիոն դոլարի դասախոսություններ են կարդացել: «Հակակրիմինալը» հետամուտ է լինելու բոլոր, նաեւ նմանատիպ դեպքերին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31