Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր մարսողական համակարգին սպասվում է շատ դժվարին երկու շաբաթ». դիետելոգ

Դեկտեմբեր 20,2012 14:42

Ամանորին հաշված օրեր են մնացել, եւ շատերի մոտ հարց է առաջանում` ի՞նչ պատրաստել ամանորյա սեղանի համար, ի՞նչ քանակով, ինչքա՞ն փողով:

Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոնի բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանի կարծիքով` ամանօրյա ճոխ սեղանները դեռեւս անհասանելի են մեր ազգաբնակչության մի ստվար զանգվածի համար, իսկ նրանք, ովքեր, այնուամենայնիվ,կարող են իրենց այդ ամանօրյա ճոխությունը թույլ տալ, պետք է ավելի զուսպ լինեն ու զգույշ՝ սննդային թունավորումներից խուսափելու համար:

Բժշկի խոսքով` ամանօրյա երկու շաբաթվա ընթացքում հնարավոր չէ ճարպակալել:

«Ճարպակալումն ընդհանրապես լուրջ հիվանդություն է, որը կապված է սխալ ապրելակերպի հետ, եւ 14 օրում հնարավոր չէ այդ հիվանդությունը ձեռք բերել: Հա, հնարավոր ա 14 օրում ուտեք ու քիչ շարժվեք, մի երկու կիլո էլ չաղանաք, բայց հետո շարժվելուց էդ ավելացած կիլոները հեշտությամբ կանհետանան»,- նկատեց դիետոլոգը` ընգծելով, որ տոնական օրերին հատկապես պետք է ուշադրություն դարձնել սննդի անվտանգությանն ու թարմությանը:

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը պնդմամբ` Ամանորի նախօրեին պետք է խուսափել առեւտրամոլությունից ու շատակերությունից:

«Փորձը ցույց է տալիս, որ քիչ փող ունեցողն ավելի շատ առեւտուր է անում, քան հարուստը: Այս երևույթը բացատրվում է հոգեբանական տեսանկյունից: Քիչ փող ունեցողը ամբողջ տարին իրեն զսպում է եւ չի կարողանում իր բոլոր պահանջները բավարարել, իսկ տոներից առաջ այլեւս իրեն զսպել չի կարողանում»,- պարզաբանեց հոգեբույժը` նշելով, որ տոներից հետո էլ մարդկանց մոտ առաջանում են դեպրեսիաներ, որոնք կապված են թե ծախսերի եւ թե նոր տարվա տոների չիրականացված ակնկալիքների հետ:

Բժիշկ-դիետոլոգը տոնական օրերին ջերմությամբ ուղեկցվող մարսողական խանգարումների դեպքում խորհուրդ տվեց այնպայման դիմել բժշկի` նկատելով, որ այդ օրերին բժիշկ գտնելը բարդ գործ է:

Իսկ հոգեբուժական ասոցիացիայի նախագահը բոլորին կոչ արեց գալիք տարվան ավելի լավատեսորեն նայել եւ շատ չտանջվել դրան նախապատրաստվելիս:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31