«Դա ոչ մի բանով էլ պայմանավորված չէ»,- Aravot.am-ի հարցին՝ Ձեր որոշումը պայմանավորված էր Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի խոսակցության ձայնագրության ի հայտ գալու հե՞տ, ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Քիչ առաջ նա «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրելու է իր թեկնածությունը եւ դադարեցնում է իր հարաբերությունները ՀԱԿ քաղխորհրդի հետ:
Այլ մեկնաբանություններ պարոն Բագրատյանը չցանկացավ անել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ