5-րդ բրիգադի Վեդիի գումարտակի բոլոր մարտիկների անունից մեր վրդովմունքն ենք հայտնում Ժիրոյին՝ իր վերջին հայտարարությունների համար։
Ժիրոն իբր Շուշիի գումարտակի հրամանատարն է եղել, բայց իրականում նա Շուշին տեսել է ազատագրվելուց հետո։ Եվ ինչպես Շուշին ազատագրող տղերքն էին ասում՝ «Ժիրոն ավելի շատ կռվող տղերքի մեջ հայտնի է որպես «Շուշվա առնետ»։ Անգամ Կոմոնդոսի կազմած Շուշին ազատագրած մարտիկների ցուցակների մեջ փնտրեք եւ չեք գտնի Ժիրոյի անունը։
Իսկ ինչ ասում է Ժիրոն, դրանով վիրավորում է բոլորիս՝ 5-րդ բրիգադի 7.000 մարտիկներին, հազարավոր զոհվածներին, ովքեր մարտնչել են հրամանատար Մանվել Գրիգորյանի հետ։
Մենք պահանջում ենք, որ նա իր սխալ հայտարարությունների համար հրապարակավ ներողություն խնդրի։ Այլ կերպ մենք ենք պատասխան պահանջելու ինքնահավանից, որովհետեւ Ժիրոն իր այդ հայտարարություններով առաջին հերթին վիրավորում է մեր զոհված ընկերներին, ովքեր Մանվել Գրիգորյանի հրամանով մարտի են նետվել, վիրավորում է Սպարապետ Վազգեն Սարգսյանին, ով շատ բարձր է գնահատել Մանվել Գրիգորյանին եւ վիրավորում է Արցախի ժողովրդին, ով Մանվել Գրիգորյանին հերոսի կոչում է տվել ու Զորավար պատվանուն։
Կարդացեք նաև
5-րդ բրիգադի Վեդիի գումարտակի հրամանատար՝ Վազգեն Վարդանյան
https://www.youtube.com/watch?v=KWerkHAHoQQ