Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Մարգարյան. «Սպասում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին դեմ առ դեմ ասեմ ասելիքս»

Դեկտեմբեր 20,2012 14:15

«ՀԱԿ-ը «դե ֆակտո» կա, «դե յուրե»՝ չկա: 2008-ի օգոստոսի 31-ին մենք ստորագրել ենք դեկլարացիա՝ ՀՀ-ում սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով գնալ արտահերթ նախագահական եւ պառլամենտական ընտրությունների: Եվ մեկը, եւ մյուսը սպառել են իրենց, դեկլարացիան չի գործում: Մեկ տարի է ես պահանջում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որպես լիդեր, գա եւ ասի, թե ի՞նչ ենք անելու: Բայց նա չի գալիս, մի ինչ-որ խմբի հետ…մենք անվստահելիների ցանկում ենք: Դե բնական է, 2005-ին կա «սպաների գործ», առաջին կալանքներ, հալածանքներ… բնական է, մեզ չեն վստահում, բայց մոռանում են, որ մենք ենք երկրի պատրիոտները»,- այսօր «Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, ՀԱԿ-ի մասին իր դիրքորոշումը ներկայացրեց ՀԱԿ անդամ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարգարյանը հայտարարել էր, որ իր կուսակցությունը թեեւ պաշտոնապես դուրս չի եկել ՀԱԿ-ից, սակայն մեկ տարի է ինչ առնչություններ չունի այդ կառույցի հետ եւ նախագահական ընտրություններում չի պաշտպանելու որեւէ թեկնածություն:

Թե ինչո՞ւ է «Հայրենիք ու պատիվն» այս ամենից հետո շարունակում մնալ ՀԱԿ-ում, Մարգարյանը պատասխանեց. «Որովհետեւ, ուզում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին դեմ առ դեմ ասել իմ ասելիքը: Ես սպա եմ, չէ՞, չեմ կարող…Բոլորի ներկայությամբ պետք է ասեմ ստեղծված իրավիճակի, թերությունների մասին: Ինչո՞ւ ձեզ ասեմ, իմ տարիքն ու անցած ուղին թո՞ւյլ է տալիս ինձ»:

Անդրադառնալով ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի եւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի զրույցի գաղտնալսմանն ու հրապարակմանն ասաց. «Կոռեկտ չի: Բայց այդ տհաճ խոսակցությունը…ասելիք ունեն թող քաղխորհրդում ասեն եւ ոչ թե գնան թիկունքում, հատկապես Նիկոլի թիկունքում բանակցություններ վարեն, փորձեն վարկաբեկել Նիկոլին կամ Նիկոլի նման ազնիվ տղաներին: Անթույլատրելի է» :

Գառնիկ Մարգարյանը չցանկացավ տեսլական ներկայացնել, թե այս ամենից հետո ի՞նչ կառուցվածքային փոփոխություններ պետք է լինեն ՀԱԿ-ում:

Կառաջադրվի՞ առաջին նախագահը, թե՝ ոչ, ասաց. «Իրեն պետք է հարցն ուղղել, բայց երեւի արդեն հաշվարկել է, որ շանսերը շատ փոքր են»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31